5 մթերք, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին ձմռանը
Լոռամիրգ
Շատերը չգիտեն, որ լոռամիրգը կարող է թարմ վիճակում պահպանվել ավելի քան մեկ տարի, եթե տեղադրեք այն ջրով լցված փակ տարայի մեջ։ Դրանից դուք կարող եք նաեւ մորս պատրաստել, սոուսներ եփել եւ այդպես շարունակ։ Բացի այդ, լոռամիրգը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը բարձրացնում է իմունիտետը։
Ցիտրուս
Ձմեռը ցիտրուսային սեզոն է։ Դրանք են նարինջները, մանդարիններն ու գրեյպֆրուտները: Այս բոլոր մրգերն էլ պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որն օգնում է մեզ չհիվանդանալ ցուրտ սեզոնին։ Այնպես որ, առանց ցիտրուսային մրգերի չենք կարող ձմռանը պատկերացնել մեր կյանքը։ Դրանք կարող ենք ուտել, կամ թարմ հյութեր քամել։
Կանաչի
Կանաչին թուլացած իմունիտետի փրկությունն է։ Այն պարունակում է կարեւոր անտիօքսիդանտներ, որոնք բարձրացնում են օրգնիզմի պաշտպանիչ հատկությունները։ Փորձագետները խորհուրդ են տալիս Ձեզ համար սովորական դարձած թեթեւ միջուտեստը փոխարինել կանաչիով։ Դա օգտակար կլինի ինչպես ձեր կազմվածքի, այնպես էլ իմունիտետի համար։
Նուռ
Նուռը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ֆոլաթթու եւ անտիաօքսիդանտներ, որոնք հատկապես կարեւոր են ցուրտ սեզոնին։ Դրանից կարելի է քամել վիտամինային հյութեր։ Նռան հատիկները կարելի է ավելացնել աղցանների մեջ կամ ուտել հենց այնպես։
Կոճապղպեղ
Կոճապղպեղի բուժիչ հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Այն օգտագործվում է որպես դեղորայք եւ կանխարգելիչ միջոց տարբեր հիվանդությունների դեմ, այդ իսկ պատճառով առանց կոճապղպեղի դժվար է պատկերացնել ձմեռը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից