Սիրելի պարոն Դավոյան, եթե երկնքում հանդիպեք Ձեր սիրելի ընկերոջը՝ Ֆերդինանդին, խնդրում եմ իրեն մի ասեք, թե ինչ է կատարվել իր պաշտելի Հայրենիքում
Վերջին մակագրությունը 2020 թվականին և վերջին հանդիպումը՝ 2021 թվականի օգոստոսի 10-ին։
Երկնային լուսավոր ճանապարհ է բռնել ոչ միայն մեծանուն բանաստեղծը, թարգմանիչը, հրապարակախոսն և ազգի ցավով ապրող ու պայքարող մարդը, այլև հայրիկիս վաղեմի ընկերն ու մեր ընտանիքի լավ բարեկամը, ով Ֆերդինանդ Ղազարյանին իր հրաշալի եղբայրն էր համարում։
Սիրելի պարոն Դավոյան, եթե երկնքում հանդիպեք Ձեր սիրելի ընկերոջը՝ Ֆերդինանդին, խնդրում եմ իրեն մի ասեք, թե ինչ է կատարվել իր պաշտելի Հայրենիքում, ինչ ողբի ու ցավի մեջ է հայտնվել մեր երկիրն ու ժողովուրդը։ Թող նրա հոգին դեռ փառավորվի իր սիրած «Զարթնի՛ր լաո»-ով։
Իսկ մենք կշարունակենք Ձեր ազնիվ պայքարը և կփորձենք վաստակել Ձեր գերեզմանին այցելելու իրավունքը։
Գնա՛ք խաղաղությամբ, սիրելի Ռազմիկ Դավոյան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը