Ամուր նյարդերի վրա հղում անելը նշանակում է ոչ այլ ինչ, քան՝ մեր հայրենակիցները պետք է զոհվեն, մենք պետք է տարածք կորցնենք այնքան ժամանակ քանի դեռ Ադրբեջանը խելքի չի եկել
Կառավարության այսպես ասած «ղեկավարը» պնդում է, որ հարկավոր են ամուր նյարդեր խաղաղության դարաշրջանի բացման համար: Այսինքն՝ «խաղաղության դարաշրջանի» այս մարդկանց գործիքակազմը ամուր նյարդե՞րն են, իսկ տակի փիլիսոփայությունը` «խաղաղություն» բառի կրկներգը ժողովրդի վրա վաճառելը:
Գուցե տարրական դիտարկում է, բայց խաղաղության համար, այն է՝ երկրի անվտանգության ապահովման, մի քանի գործիքներ կան: Շատ ընդհանուր առմամբ ասված՝ ներքին հզորությունների զարգացում և կազմակերպում, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի հատման կետերը և բախումները հաշվի առնելով անվտանգության ապահովմանը միտված արտաքին քաղաքականության մշակում և իրականացում: Այսինքն՝ թշնամին չի հարձակվում միայն, երբ առկա են դրան դիմակայելու ներքին և արտաքին հզորություններ:
Իսկ ամուր նյարդերի վրա հղում անելը նշանակում է ոչ այլ ինչ, քան՝ մեր հայրենակիցները պետք է զոհվեն, մենք պետք է տարածք կորցնենք այնքան ժամանակ քանի դեռ Ադրբեջանը խելքի չի եկել և չի որոշել դադարեցնել Հայաստանի և հայ ժողովրդի քայլ առ քայլ ոչնչացումը:
Ո՛չ հիմարացմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը