Զախարովա. մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի ստացվի
Մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի ստացվի։ Նրանց աշխատանքը համակարգված է, հստակ է եւ բխում է ճգնաժամի կարգավորման շահերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը փորձում է ստվեր գցել Արցախում ռուս խաղաղապահների գործունեության վրա՝ սադրանքներ կազմակերպելով Արցախում քաղաքացիական բնակչության դեմ։
«Ինչ վերաբերում է կոնկրետությանը, ապա ավելի ճիշտ կլինի այս հարցն ուղղել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներին։ Մեր խաղաղապահները մշտական կապի մեջ են երկու կողմերի հետ եւ անհրաժեշտության դեպքում հետաքննում են միջադեպերը»,-ասել է նա։
Նշենք, որ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ արձակելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ եւ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ համայնքների քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում