Ինչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը տավարի մսի թանկացման հետ
Այս տարվա ամռան ամիսներին մեծ քանակությամբ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Քաթար եւ Իրաք: Արտահանման թվի էական մեծացումը բերել է ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացման՝ մոտ 8 տոկոսով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից armtimes.com-ին տրամադրեցին հուլիս եւ օգոստոս ամիսներին խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների արտահանման թվերը: Պարզվում է, որ այս երկու ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 1131 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի եւ 8600 հատ էլ՝ մանր եղջերավոր կենդանի:
Նշեք, որ Հայաստանի գործարարներից ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետաքրքրությունների մեջ է Իրաքի հետ առեւտրաշրջանառության զարգացումը: Սամվել Ալեքսանյանի ընկերությունները տարատեսակ ապրանքներ են արտահանում Իրաք:
Քաթարի հետ առեւտրային հարաբերությունների զարգացումը կարելի կապել Քաթարի նկատմամբ ամռանը պատժամիջոցների կիրառման հետ: Քաթարի հետ մի շարք երկրներ խզեցին դիվանագիտական հարաբերություններն այն բանի համար, որ վերջինս աջակցել է ահաբեկիչներին: Քաթարը, իհարկե, չէր ընդունում մեղադրանքը: Բացի քաղաքական ճգնաժամից, Քաթարը նաեւ հումանիտար ճգնաժամում հայտնվեց: Ենթադրվում է, որ հենց այս հանգամանքով է պայմանավորված Քաթարի հետ նման առեւտրաշրջանառություն ունենալը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում