Արձանագրված փաստ է ՀՀ-ի համար ամենախաղաղ ու անվտանգ տարիները եղել են 1998-2008թ-ին․ Շիրինյան
«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գաղտնիք չեմ բացահայտում, այլ արձանագրված փաստն եմ հրապարակում, որ Հայաստանի Հանրապետութրան համար ամենախաղաղ ու անվտանգ տարիները եղել են 1998-2008թթ։
Կար Արցախ աշխարհը, մեր երիտասարդները ծառայում էին Արցախում, թուրքը հեռու էր բուն Հայաստանի սահմաններից։
Միայն այդ տասը տարիների ընթացքում է, որ Հայաստանը պատերազմի մեջ չի ներքաշվել, հետևաբար չենք ունեցել մեծաթիվ զոհեր։
Անշուշտ ունեցել ենք ցավալի կորուստներ, այդ տարիներին սահմանների պաշտպանության համար իրենց կյանքն են տվել 92 հայորդիներ։
նիկոլիզմը դավաճանաբար հանձնեց Արցախը, ի հուրախություն տգետների՝ մեր երեխաները այլևս չեն ծառայում այնտեղ, բայց նրանք իրենց կյանքն են զոհաբերում «հանուն ոչնչի» արդեն Հայաստանում։
Այս թրքահպատակները վերացրեցին մի ողջ լուսավոր սերունդ՝ մատաղ արեցին 5000-ից ավելի պայծառ երիտասարդների ու այդ սպանդը շարունակվում է ամեն օր։
նիկոլ-Արցախ ընտրության մեջ դուք «հարգելի» 680000 գոյանքներ՝ ընտրեցիք ձեր պես սերված գոյանքին ու թաղեցիք Արցախ աշխարհի ապագան։
Հունիսի 20-ին դուք նիկոլ-Հայաստան ընտրության մեջ՝ դարձյալ ընտրեցիք մեկին մեկ ձեզ նմանակին՝ ձեզ պես գոյանքին, հիմա էլ ուզում եք թաղել Հայաստանի ապագան։
Թույլ չենք տալու։
Իսկ գրեթե ամեն օր արձանագրվող մահերը նաև ձեր խղճին են, նզովյալ լինեք դուք բոլորդ՝ 680000 գոյանքներդ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ