Ալիևը պարտքեր ունի, որոնք պետք է վերադարձնի․․․ Եթե Քադաֆիին, Մուբարաքին գցել են, հաստատ Ալիևն ավելի ուժեղ տղա թող չլինի
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևը պարտքեր ունի, որոնք պետք է վերադարձնի: Իր հաղթանակով նա պարտք է Թուրքիային, Իսրայելին, Պակիստանին և այլն: Հաստատ իրենից փող չեն ուզելու: Իսրայելն ուզելու է հակաիրանական հստակ գործողություններ, Թուրքիան՝ հակառուսական, Պակիստանն էլ՝ ասենք հակահնդկական:
Կա Ժամանակակից Օսմանյան կայսրության ձևավորման գործընթաց: Կա նաև Մյութենական պետության ձևավորման գործընթաց և այս երկուսն էլ Ադրբեջանին փորձելու են տանել իրենց ազդեցության գոտի: Այսինքն՝ Ալիևը ինչ–որ մեկին պետք է վերջում «գցի»:
Այս կայսրությունների կերտման ընթացքում Թուրքիա-ՌԴ մրցակցության ամենաբարդ կռվախնձորը լինելու է հենց Ադրբեջանը (Ղազախստանի հարցը կարծես լուծվեց՝ ձախողելով թյուրքայան աշխարհի նախագիծը) Ռուսաստանը սկզբում փորձելու է Ադրբեջանին տանել ԵԱՏՄ, իսկ Թուրքիան փորձելու է թույլ չտալ:
Ինչպես արաբական, այնպես էլ թյուրքական աշխարհում հեղափոխությունները և հեղաշրջման փորձերը մեծ հավանականություն ունեն (տես Ղազախստանն ու Թուրքիայի հեղաշրջման բազմաթիվ փորձեր):
Ալիևը որևէ արաբական երկրի առաջնորդից լավ դիկտատոր կամ ավելի խելացի առաջնորդ թող չլինի: Եթե Քադաֆիին, Մուբարաքին գցել են, հաստատ Ալիևն ավելի ուժեղ տղա թող չլինի:
Համաձայն եմ մասնագետների հետ, որ այսօր ներքին կամ արտաքին խաղացողների կոնսենսուս (կամ կոնսենսուս-1) չկա Ադրբեջանում հեղափոխության համար: Բայց Ալիևը կամ պետք է հստակ ընտրություն կատարի, կամ նրա փոխարեն կկատարեն»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ