Մարդուն առաջին անգամ հաջողությամբ կենդանու սիրտ է փոխպատվաստվել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժների թիմն առաջին անգամ հաջողությամբ մարդուն գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտ է փոխպատվաստել:
Համալսարանի կայքում նշվում է, որ փոխպատվաստումը կատարվել է 57-ամյա Դեյվիդ Բենեթի վրա, ով սրտի անբուժելի հիվանդություն ուներ։ Նրան մերժել էին ԱՄՆ-ի մի քանի առաջատար փոխպատվաստման կենտրոններում մարդու սրտի փոխպատվաստման դասական վիրահատության համար, եւ փորձարարական վիրահատությունը նրա վերջին հույսն էր:
Վիրահատությունից անցել է երեք օր, եւ հիվանդը, ըստ մասնագետների, իրեն լավ է զգում:
Վիրաբույժների խոսքով՝ վիրահատությունը ցույց է տվել, որ կենդանու գենետիկորեն մոդիֆիկացված սիրտը կարող է գործել մարդու սրտի նման՝ առանց օրգանիզմի կողմից ընդդիմության:
Առաջիկա մի քանի շաբաթները հիվանդը պետք է անցկացնի մասնագետների խիստ հսկողության ներքո։ Վիրաբույժները լավատես են եւ կարծում են, որ ապագայում նման վիրահատությունների իրականացումը թույլ կտա մոտենալ դոնորական օրգանների պակասի խնդրի լուծմանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից