Դատական ֆարսը շարունակվում է. Ադրբեջանում գերի ընկած հային ստիպել են «խոստովանել» նավթամուղի պայթեցման փորձը
Ադրբեջանում գերի ընկած հային ստիպել են «խոստովանել» նավթամուղի պայթեցման փորձը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Բաքվում տեղի է ունեցել ահաբեկչության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների՝ Սարգսյան Իշխանի եւ Ռաֆայելյան Վլադիմիրի քրեական գործով հերթական դատական նիստը։
Դատական նիստում, որը վարել է Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլմին Ռուստամովը, դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։
Ըստ մեղադրանքի՝ Հայաստանի ՊՆ հատուկ նշանակության հետախուզական խմբի հրամանատար Ի. Սարգսյանը եւ որպես քաղաքացիական ինժեներ ծառայություն անցնող Վ. Ռաֆայելյանը 2021 թվականի մայիսի 7-ին «ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը՝ Քելբաջարի շրջանի ուղղությամբ։ Այնուհետեւ այդ անձինք, անցնելով Քելբաջարի շրջանի Յուխարի Այրիմ գյուղի տարածքով, ականապատել են այս տարածքում տեղակայված Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիները»։
Ավելորդ է ասել, թե ինչ ճնշումների են ենթարկվում հայ ռազմագերիները Ադրբեջանում, եւ ինչպես են նման «ցուցմունքները» կորզվում։
Դատական նիստում «վկաներ» են հարցաքննվել։ «Ամբաստանյալ Իշխան Սարգսյանն իր ցուցմունքում նշել է, որ 2021 թվականի մայիսի 24-ին հրամանատարությունից հրաման է ստացվել գնալ Սիսիան. «Մենք 022 հատուկ նշանակության ջոկատի զինվորներ էինք։ Հաջորդ օրը հրաման եկավ հետախուզություն կատարել, փակել ճանապարհները, ականապատել ու փշալարեր անցկացնել։ Հրամայվեց լուսանկարել այն տարածքը, որտեղ թաղված են ականները։ Մեզ հանձնարարվեց պայթեցնել նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։ Այնուհետեւ ադրբեջանցի զինվորները եկան եւ նախազգուշական կրակ բացեցին»,- մեջբերում են լրատվամիջոցները։
Դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում