Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Շուշին Ղազախստանի ցուցարարների իրավունքների հետ փոխած «քաղաքացիականները»․ 7or.am

7or.am-ը գրում է․ 

Ղազախստանում քաղաքական ցնցումներ են։ Պատճառները խորքային են,
առիթը՝ գազի գնի կրկնակի թանկացումը։

Ղազախստանում իշխանության հարց է լուծվում։ Նաև՝ աշխարհաքաղաքական ու համաշխարհային ազդեցությունների բաշխման հարց։

Ղազախստանի նախագահը ստիպված էր դիմել ՌԴ նախագահ Պուտինին։ Վերջինս
էլ զուտ ձևականորեն Ղազախստանի ներքին գործերին միջամտեց ՀԱՊԿ–ի անվան տակ։ Նիկոլ Փաշինյանն օգտագործվեց այս խաղում։

Մի կողմ թողնելով այն հարցերը, թե պե՞տք էր արդյոք հայկական 70 հոգանոց զորախմբի մասնակցությունը Ղազախստանի ներքին կյանքում կամ կարո՞ղ էր արդյոք Հայաստանը հրաժարվել Կրեմլի խնդրանքից՝ ձևականորեն ներգրավվել ղազախական գործընթացներում, դիտարկենք մեկ այլ հարց։

Նիկոլի մետամորֆոզները

Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելը բնական դժգոհություն է առաջացրել
ՀՀ–ում։ Տարբեր մարդիկ տարբեր տեսանկյուններից են քննադատում Նիկոլին։
Ամենահիմնականն այն է, որ 2008–ին մեր երկրի գլխին «մարտի 1» բերած, 10 հոգու գլուխ կերած Նիկոլն առնվազն բարոյական իրավունք չունի համանման իրավիճակում միջամտել ղազախական դեպքերին՝ պաշտպանելով այնտեղի գործող
իշխանությանը։

Կա նաև տեսակետ, որ փողոցով իշխանության եկածն առնվազն բարոյական իրավունք
չունի Ղազախստանի փողոցի դեմ հանդես գալ, եթե նույնիսկ դա ճիշտ է։

Նիկոլին հիշեցվում է, որ Ղազախստանի նախագահ Տոկաևը շնորհավորում էր Ալիևին
44–օրյա պատերազմում հաղթելու համար, իսկ հիմա հայկական զորախումբը գնացել է
պահելու նույն Տոկաևի իշխանությունը։

Հասկանալի է, որ Նիկոլը բան որոշող չէ և արել է այն, ինչ Պուտինն է պահանջել՝
ակնկալելով, որ վերջինս դա կգնահատի։

Ղազախստանում այլ հարցեր են լուծվում, բայց խնդիրն այն է, որ ՀՀ–ն ներկայացնում է մեկը, որը չպետք է ներկայացնի, ու խնդիրները հենց այդտեղ են առաջանում։ Ինչպե՞ս կարող է պարտության խորհրդանիշը ՀՀ–ի անունից հանդես գալ։

Ինչպե՞ս կարող է ձեռքը բինտով կապած, վրան մանիկյուրով սրտիկ նկարած ու
այդ նկարածն արյան տեղ «հպարտների» վրա ծախած «հեղափոխական» Նիկոլը փողոցի դեմ հանդես գալ։ Եթե նույնիսկ զորք ուղարկելը ճիշտ է, ապա բարոյաքաղաքական տեսանկյունից ու սեփական հետագծից ելնելով դա չի կարող անել
Նիկոլը։ Սա՛ է խնդիրը։

Քերիր հայ «արևմտամետին» և տակից դուրս կգա թուրքամետը

Նիկոլին ղազախական թեմայով քննադատողների մեջ մի այլ շերտ էլ կա, որոնց արժե
անդրադառնալ։

Նիկոլին քննադատում են նաև Հայաստանում արևմտամետության ու ժողովրդավարության ջատագովներ ներկայացողները, որոնք իրականում թուրքական
շահի սպասարկողներ են։

Ուրեմն էս արևմտամետիստներ ու հաստիքային հակառուսներ աշխատողները,
ծովից ծով Հայաստան պահանջող ու Արաքսից մինչև Քուր Արցախ պատկերացնող,
բայց 44 օր Երևանում «Պիկապ» փնտրողները շատ թեթև տարան Շուշիի անկումը,
մեր հազարավոր զինվորների մահը, Նիկոլի դավաճանական հիմարությունները, Արցախի
պետականության կորուստը և «ժողվարչապետի» դեմ կռիվ չտվեցին, բայց
արի ու տես, որ շատ ծանր են տանում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելը՝
լացելով ղազախ ցուցարարների դարդը։

Ուրեմն Նիկոլը հանձնում է ՀՀ տարածքները, Ադրբեջանին նվիրում Գորիս Կապան մայրուղու կարևոր հատվածը, գործնականում վնասում է ՀՀ–Իրան հաղորդակցությանը, բայց հայ արևմտամետիստները լուռ են։ Փոխարենը տապակվում են ղազախ ցուցարարների համար։

Նիկոլը պաշտպանում է Ադրբեջանի էյվազլիական ու չայզամիական շահերը, բայց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ղարաքիլիսայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լուռ է։ Փոխարենը նա մտահոգված է ղազախների պահով։

Ժիրայր Սեֆիլյանը մինչև պատերազմը «Ռեմբո» էր խաղում, թե բա եթե թույլ տան, կգնամ 2016–ի քառօրյա պատերազմում կորցրած 800 հեկտարը հետ կբերեմ, բայց 44 օր Երևանում «Պիկապ» էր փնտրում ու Ֆեյսբուքում կամավորներ հավաքում։ «Ծռիստները» Վիլսոնի իրավարար վճռի վկաներ են ներկայանում, բայց ծպտուն չեն հանում Նիկոլի դեմ, երբ վերջինս փրփուրը բերանին քարոզում է «Արցախն Ադրբեջան է, և վե՛րջ» բանաձևի օգտին։ «Ծռիստները» ևս ծանր են տանում ղազախ ցուցարարների դեմ կռիվ տալը, բայց Նիկոլից հաշիվ չեն պահանջում թուրքամետ ծրագրերի իրականացման համար։

Մի սութի հեղափոխական կար։ Էն որ Սերժ Սարգսյանի նկարի վրա սև լենտ էր կապել
ու քաղաքով ման էր գալիս։ Ուրեմն էդ «հեղափոխական» Դավիթ Սանասարյանը հիմա
Նիկոլի տարած ու հետ բերած հաճախորդ է աշխատում։ Սա շատ հանգիստ տարավ Արցախի պետականության կորուստը, բայց դարդ է անում, որ Նիկոլը ՀԱՊԿ–ում օգտագործվում է ղազախների դեմ։

Արցախի տարածքները Նիկոլը «փուռը» տվեց ու հազարավորների ուղարկեց մահվան
բերան, բայց արևմտամետիստ ու իմքայլիստ Գայանե Աբրահամյանը, ռուսախոս–հակառուս Ստեփան Գրիգորյանը, Սորոսի վկա Դանիել Իոաննիսյանը, հաստիքային
ռուսատյաց Հովսեփ Խուրշուդյանը, վատ մարդու քույր ու վատ մարդ Սեդա Սաֆարյանը և սրանց նմանները լուռ էին, մի թթու խոսք չասեցին Ադրբեջանի կամ Թուրքիայի հասցեին պատերազմի օրերին։ Փոխարենը ռեժիմով հայհոյում են ՌԴ–ին ու հիմա լացում ղազախ ցուցարարների համար։

Ժողովրդավարության պաշտպաններ ներկայացող լևոնբարսեղյանները լուռ են, երբ ՀՀ–ում մարդու իրավունքների ու ժողովրդավարական սկզբունքների խայտառակ
խախտումներ է անում Նիկոլը։ Լուռ են, երբ հավաքների ազատության իրավունքը չի
պաշտպանվում ու ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում։ Լուռ են, երբ ՏԻՄ
ընտրությունների արդյունքները Նիկոլն ապօրինաբար վերանայում է՝ նախընտրական ու հետընտրական փուլերում հետապնդելով իր մրցակիցներին։ Լուռ են, երբ ընտրակեղծարարության հիմնադիր–տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգում ճչացող ապօրինություններ է թույլ տալիս՝ դատական գործերի համակարգչային բաշխման համակարգը վերացնելով ու անցնելով կամակատար դատավորների նշանակման պրակտիկային։ Լուռ էին, երբ ադրբեջանաթուրքական ուժերը ֆոսֆորային արկեր էին թափում արցախահայության գլխին։ Լուռ են գերիների հարցում։ Լուռ են ՀՀ տարածքում ադրբեջանական զորքերի հայտնվելու թեմայով։

Սրանք լուռ են այս բոլոր հարցերում, բայց հիմա աղմուկ են բարձրացրել ղազախների
իրավունքների համար՝ ձայնակցելով ադրբեջանաթուրքական ոռնոցներին, ի դեպ։

Նշված գրեթե բոլոր արևմտամետիստ «կենդանիներն» էլ բարոյական առումով ավարտված մարդիկ են։ Գրեթե բոլորն էլ ներընտանեկան հարաբերություններում
խնդիրներ ունեն․ մեկը հոր հետ է տարածքի համար կռիվ տալիս, մյուսն, ըստ օդում կախված լուրերի, հարսի հետ է կենակցել ու կրկին հոր հետ խնդիրներ ունի, մյուսը բարոյապես անկայուն է, երրորդը մոր հետ խնդիր ունի։ Մի խոսքով, սրանք բարոյական խնդիրներ ունեն ինչպես անձնական, այնպես էլ հանրային կյանքում։ Էս տիպաժը մեծապես նպաստեց, որ ՀՀ–ում իշխանության գա Նիկոլը ու հանձնի Արցախը։ Սրանց մաքրելը հասարակական–քաղաքական դաշտից կարևորագույն անվտանգային նշանակություն ունի։

Սրանք թուրքական շահն են սպասարկում՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների փաթեթավորման ներքո։