Ղազախստանն օգնություն է խնդրել Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից եւ Ղրղզստանից
* Ալմա Աթայի կենտրոնական փողոցներից անհետացել են պարեկները եւ ոստիկանները: Քաղաքում զանգվածային անկարգություններ են:
* Ղազախստանի նախագահը աշխատանքից ազատել է Ազգային անվտանգության ծառայության պետ Քարիմ Մասիմովին:
* Ղազախստանի նախագահ Տոկաեւը ասել է, թե ահաբեկիչները գրավել են Ալմա Աթայի օդանավակայանը, որտեղ գտնվում են նաեւ օտարերկրյա օդանավեր:
* Ղրղզստանի կառավարությունն իր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ղազախստանում, կոչ է արել չմասնակցել անկարգություններին:
* Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ-ին: Առայժմ արձագանքի մասին տեղեկություն չկա: ՀԱՊԿ-ին Ղազախստանից բացի անդամակցում են նաեւ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Top-News.am

















































