COVID-19-ով հիվանդանալը կարո՞ղ է կապված լինել կյանքի տեւողության կրճատման հետ
COVID-19-ով հիվանդանալը կարող է կապված լինել ծերանալու ակտիվ պրոցեսների եւ կյանքի տեւողության կրճատման հետ։ Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի վարակիչ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Սերգեյ Վոզնեսենսկին եւ վիրուսաբան, ՄՊՀ պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Ագրանովսկին ՌԲԿ-ի հարցազրույցում։
Վոզնեսենսկու խոսքով՝ հիմնավորված եզրակացությունների համար, թե կորոնավիրուսային վարակ տարած մարդիկ ավելի արագ են ծերանում, պետք է ավելի շատ հետազոտություններ կատարել։ Իսկ առայժմ առկա տվյալները բավարար չեն։
«Չափազանց քիչ ժամանակ է անցել (համավարակի սկզբից), որպեսզի մենք կարողանանք գնահատել կյանքի տեւողությունը, եւ թե ինչպես է նրա վրա ազդել մարդկանց տարած հիվանդությունը։ Հավանաբար, խոսքը կարող է վերաբերել ինչ-որ կանխատեսումների»,- ասել է Ագրանովսկին։
Նրա խոսքով՝ բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ վարակը պետք է դասել սուր շնչառական հիվանդությունների շարքին, որոնք դեպքերի ճնշող մեծամասնությունում անհետեւանք են անցնում։ COVID-19-ի ընթացքը բարդացնում են քրոնիկական հիվանդությունները, որոնք մարդն ունեցել է մինչ այդ։
«Պնդել, թե տարած վարակը կյանքի տեւողության կրճատման հարյուրտոկոսանոց փաստ է, այնքան էլ մտածված չէ»,- ասել է մասնագետտը։
Բայց նա միաժամանակ պարզաբանել է, որ SARS-COV-2 հարուցիչները լրջագույն շանս ունեն դառնալու գործոն, որը կսահմանափակի կյանքի տեւողությունը, որովհետեւ այն ազդում է շատ օրգանների, հյուսվածքների վրա, առաջ է բերում հետքովիդային ախտանշան։ Եթե այն դիտարկենք այս տեսանկյունից, ապա տեսականորեն վիրուսը կարելի է դասել կյանքի տեւողությունը կրճատող գործոնների թվին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից