Գիտնականները շարունակում են սարսափեցնել կորոնավիրուսի նոր տարատեսակներով. Ֆրանսիան Հարավային Աֆրիկայից հետ չի մնում
Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի եւս մեկ տարբերակ, տեղեկացնում է «Немецкая волна»-ն՝ հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։
Դրա մասին տվյալներն առայժմ շատ չեն։
Ինչպես տեղեկացվում է, նախկինում անհայտ տարբերակը հայտնաբերվել է ճանապարհորդի մոտ, որը վերադարձել էր Կամերունից, նա, ենթադրաբար, վարակել է առնվազն 12 մարդու Ֆրանսիայի հարավում։ Թեստերը վարակվածների մոտ «մուտացիաների ատիպիկ համադրություն» են գրանցել։
Կորոնավիրուսի նոր տարբերակը ստացել է B.1.640.2 ժամանակավոր անվանումը, դրա հայտնագործումը վերագրվում է Մարսելի Վարակիչ հիվանդությունների միջերկրածովյան ինստիտուտի գիտնականներին։ Նախնական հետազոտությունում, որը դեռեւս պետք է փորձագիտական գնահատական ստանա, ասվում է, որ նոր տարբերակի մեջ 46 մուտացիա է հայտնաբերվել։
Չի բացառվում, որ այս տարբերակը նախորդներից ավելի վարակիչ լինի։ Առայժմ, սակայն, դրա մասին քիչ բան է հայտնի, ուսումնասիրությունը նախնական փուլում է։
Ներկա պահին կորոնավիրուսի ամենատարածված տարբերակը Ֆրանսիայի տարածքում օմիկրոնն է, դրան բաժին է ընկնում վարակման դեպքերի 60 տոկոսը։ Համավարակի սկզբից երկրում ավելի քան 10 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով։
Հունվարի 3-ից Ֆրանսիայում ուժի մեջ է մտել նոր կանոն, որի համաձայն՝ դիմակներ պետք է կրեն 6 տարեկանից սկսած երեխաները։ Ավելի վաղ հանրային վայրերում դիմակներ պետք է կրեին միայն 11 տարեկանից սկսած երեխաները։ Բացի այդ, խոշոր քաղաքներում, ինչպիսին են Փարիզը եւ Լիոնը, նորից պարտադիր է դիմակներ կրելը փողոցներում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից