Թշնամուն պարտադրելով պետք է համոզել, որ մենք լինելու ենք թե Շուշիում, թե Ակնաղբյուրում, թե Հադրութում
Թշնամուն պարտադրելով (բանակցություններով, թե զենքով) պետք է համոզել, որ մենք կանք և լինելու ենք թե Շուշիում, թե Ակնաղբյուրում, և թե Հադրութում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. « Կարելի է Վազգեն սպարապետի Շուշիում ապականված արձանի նույնատիպը կանգնեցնել Դիլիջանում, հուշարձան- խաչքար կանգնեցնել բռնազավթված Ակնակղբյուրի մատույցներում, հադրութցի հային հուսադրել, որ օրերց մի օր նա նորից վերադառնալու է օջախ... Եվ այս ամենը գեղեցիկ փաթեթավորումով ներկայացնել որպես ՀՈՒՅՍ... Այնինչ այս ամենը սին ու անարդյունք են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք անհաղորդ ենք այն իրականին, որին պարտավոր ենք հավատալով ձգտել ու հասնել... Իսկ իրականը մեկն է՝ թշնամուն պարտադրելով (բանակցություններով, թե զենքով) համոզել, որ ՄԵՆՔ կանք և լինելու ենք թե Շուշիում,թե Ակնաղբյուրում, և թե Հադրութում... Մենք պարտավոր ենք լինել առավել նպատակային ու հետևողական, քան նրանք, ովքեր փորձում են մեզ զրկել այդ վեհ զգացողությունից»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան