Խծաբերդի բարձունքը մեր վերահսկողության տակ էր, մեր իջնելուց հետո 62 հոգի գերի ընկավ․ ի՞նչ է պատմում արցախցի ռեփերը (տեսանյութ)
44-օրյա պատերազմի ժամանակ երկու լուրջ հաջողություն ենք ունեցել, որոնցից մեկը Խծաբերդի բարձունքը մեր վերահսկողության տակ պահելն էր, որին ես մասնակցել եմ, բայց պատերազմից հետո այն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց արցախցի ռեփեր Վալերի Ղազարյանը, որն առավել հայտնի է Լյոկա կեղծանունով։
«Խծաբերդի բարձունքը մեր վերահսկողության տակ լինելով՝ Կատարո վանքը, Խծաբերդը, Հին Թաղլարը եւ դրան մոտ տարածքները մերն էին լինելու։ Ես պետք է կնքվեի Կատարո վանքում, բայց պատերազմից հետո զանգեցին ու ասացին, որ Նոր Մարաղա գյուղը, որտեղ ես ապրում էի, նույնպես անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, հետեւաբար ես պետք է իջնեի ու չհասցրեցի կնքվել։ Նոյեմբերի 9-ի ստորագրությունից հետո մեզ ասացին, որ այդ տարածքները, որոնք մեր վերահսկողության տակ են, մենք պահելու ենք, ոչ մեկին չենք տալու։
Մեզ ասացին նաեւ, որ պետք է «պերեսմենկա» անենք՝ բարձրանանք ուրիշ դիրք։ Քանի որ ամբողջ պատերազմի ժամանակ էդտեղ էինք, մենք ասացինք՝ պատերազմն ավարտվել է, կլինի՞ մենք իջնենք, մի քիչ հանգստանանք, մեզ փոխարինեն էստեղ։ Մեզ իջեցրին էդ դիրքից ու փոխարինողներ բերեցին։ Մի քանի օր անց ինձ զանգեց ընկերս ու ասաց՝ գիտե՞ս, որ մեր պոստերից 62 հոգի գերի են վերցրել։ Այսինքն՝ մենք իջել ենք, իրենց բերել են «պերեսմենկա» ու էդ դեպքը եղել է։ Սա նշանակում է, որ մարդիկ, որոն ինքնակամ որոշել էին իրենց հայրենիքը պաշտպանել, Կառավարությունը նրանց անուշադրության է մատնել եւ ուղարկել գելի բերան։
Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ես գերի ընկնող մարդկանց չեմ հասկանում, իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ գերի ընկնելն անխուսափելի է։ Բայց ո՞նց կարող են 62 հոգով գերի ընկնել, դա աբսուրդ է, 62 հոգի՝ զենքով ու իրենց պոստում գերի են ընկե՞լ։ Երբ որ տեսնում ես՝ մարդը գալիս է քեզ կրակի կամ գերի վերցնի, ինչ է նշանակում՝ չկրակել, մի հոգի որ կրակեր, մնացածը ազարտի կընկնեին, ու կսկսեին կռվել, ու հիմա նրանց ասում են՝ հերոս, ո՞վ է հերոսը, իրե՞նք»,- ասաց Վալերի Ղազարյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում