Չգիտեմ, Երկնքում Նոր տարի նշո՞ւմ են, թե չեն նշում, բայց ... Գ. Նազարյան
Գեղամ Նազարյանը գրում է.
Չգիտեմ, Երկնքում Նոր տարի նշո՞ւմ են, թե չեն նշում, բայց Աբգարս, երբ մեզ մոտ էր, այս տոնը շատ էր սիրում, հատկապես, երբ ձյուն էր լինում:
Հիմա մենք այս տոնը որքան էլ ուզում ենք նշել, չի ստացվում: Մեզնից գողացան այս տոնը: Ու գիտեք, սարսափելի է ընդունել այն փաստը, որ մեր շրջապատում ապրում են մարդիկ, որոնք թքած ունեն, թե ինչ եղավ: Եւ գիտեք որն է խելագարությունը, որ նա, ով ինձնից, մեզնից գողացավ այս տոնը գնում եւ ցուցադրաբար զինվորների հետ պարում է:
Գիտեք չէ ինչո՞ւ է այդպես անում: Ով գիտի՝ գիտի, իսկ ով ոչ՝ բացատրեմ էլ չեք հասկանա:
Աբգար ջան, տղերք ջան, ներողություն... Կհանդիպենք...

















































