Աշխարհի «տերերը» որոշել են զանգվածաբար ոչնչացնել կենդանական աշխարհը
Առաջիկա 10 տարում Երկիրը կարող է բախվել դինոզավրերի վերացումից ի վեր կենդանատեսակների ամենազանգվածային անհետացմանը, նախազգուշացնում է Վայրի բնության համաշխարհային ֆոնդը (WWF)։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով ֆոնդի նյութերին, անհետացման եզրին են հայտնվել միլիոնավոր բույսեր եւ կենդանիներ։
Ինչպես երեւում է WWF-ի հաշվետվությունից, սպառնալիքի տակ են աֆրիկյան փղերը, սպիտակ արջերը, որոշ շնաձկներ, գորտեր եւ ձկներ։
Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքում այսօր ներառված է 142 500 տեսակ, որոնցից 40 հազարն անհետացման սպառնալիքի տակ է։ Սա ամենամեծ ցուցանիշն է 1964թ. դիտարկումներն սկսելու պահից։
WWF-ը նախազգուշացնում է, որ 31 տարվա ընթացքում աֆրիկյան անտառային փղի պոպուլյացիան կրճատվել է 86 տոկոսով։ Սպիտակ արջերը վտանգի մեջ են հայտնվել արկտիկական սառույցների հալվելու պատճառով. փորձագետները մտահոգ են, որ մինչեւ 2035թ. ամառ Արկտիկայում ընդհանրապես սառույց չի մնա։
Ձկան չափից ավելի շատ որսը եւ բնական միջավայրի ոչնչացումը հանգեցրել են բոլոր տեսակի շնաձկների եւ կատվաձկների պոպուլյացիայի կրճատմանը։
Սպառնալիքի տակ են հայտնվել նաեւ գորտերը Գերմանիայում, միջերկրածովյան Pinna nobilis կակղամորթները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից