«Ինտերը» 4 տարվա պայմանագիր է առաջարկել Մատիաս Գինտերին
Միլանի «Ինտերը» չորս տարվա պայմանագիր է առաջարկել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 27-ամյա գերմանացի պաշտպան Մատիաս Գինտերին, որի պայմանագիրը գերմանական ակումբի հետ կավարտվի հաջորդ ամռանը, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Գինտերը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ եւ ցանկանում է փոխել ակումբը։
Իտալական ակումբը Գինտերին առաջարկել է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
Գինտերը «Բորուսիայում» է 2017 թվականից։ Դրանից առաջ նա հանդես է եկել գերմանական «Ֆրայբուրգում» եւ Դորտմունդի «Բորուսիայում»։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 հանդիման։ Գերմանիայի հավաքականի կազմում Գինտերը դարձել է 2014թ․ աշխարհի չեմպիոն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը