Ռուս խաղաղապահների ներկայացուցիչը` Լեռնային Ղարաբաղում. ոչնչացվել է 26090 պայթուցիկ առարկա
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերահսկման առաջադրանքները։ Այս մասին դեկտեմբերի 29-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Օլեգ Գորբունովը։
«Պատասխանատվության ոլորտում խախտումներ չեն արձանագրվել, մանր միջադեպերը տեղում կարգավորվել են համատեղ ջանքերով։
Մեկ ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով ապահովվել է ադրբեջանական զինուժի 50 ավտոշարասյունների անվտանգ անցումը հյուսիսային եւ հարավային ուղղություններով, ինչպես նաեւ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար եւ Մատաղիս-Գետավան-Վանք եւ հակառակ երթուղիներով: .
Նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ուղեկցել են մոտ 300 ուխտավորի:
Զինադադարի վերահսկման, իրավիճակի մշտադիտարկման եւ սադրիչ գործողությունների կանխման նպատակով խաղաղապահ զորախմբի շարժական խմբերը 69 պարեկություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի համաձայնեցված երթուղիներով։
Մարդասիրական արձագանքման կենտրոնը տասը գործողություն է իրականացրել՝ ներքին տեղահանվածներին և կարիքավոր ընտանիքներին օգնություն տրամադրելու նպատակով:
Ամանորի եւ սուրբծննդյան տոների նախաշեմին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շնորհավորել են գալիք Ամանորը եւ նվերներ հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ 8 հազար երեխաների։ Շուրջ 9 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրվել։
Խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի բժիշկները մեկ ամսվա ընթացքում որակավորված օգնություն են ցուցաբերել տեղի 78 բնակչի։
Անցած ամսվա ընթացքում ռուս խաղաղապահները 55 այցելություն են կատարել՝ գյուղատնտեսական եւ վերանորոգման աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ռուսական ինժեներական ստորաբաժանումների կողմից շարունակվում են տեղանքի եւ առարկաների ականազերծումը, ինչպես նաեւ` չպայթած զինամթերքի ոչնչացումը։
Մինչ օրս ստուգվել է 1903 շենք, մաքրվել է 683 կմ ճանապարհ եւ 2328 հա տարածք, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 26090 պայթուցիկ առարկա։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրները՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Օլեգ Գորբունովը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում