Ռազմական փորձագետ. Ղարաբաղի հանձնման անխուսափելիության մասին Փաշինյանի հայտարարությունները միանգամայն կանխատեսելի էին
Հայաստանի վարչապետ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղի հանձնման անխուսափելիության մասին միանգամայն կանխատեսելի էին։ Միանգամայն սպասելի է, որ նա մի օր հանդես կգա թշնամուն Ղարաբաղը հանձնելու մասին թեզով։ Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Միաժամանակ, փորձագետը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ղարաբաղը հանձնելու գաղափարը Հայաստանի տեղեկատվական դաշտում հայտնվել է շատ ավելի վաղ։ Այն գեներացվել է Փաշինյանի աջակիցների, ինչպես նաեւ նրա թիմի անդամների կողմից։
«Այս միտքը հնչեցրել են մարդիկ, ովքեր չունեին ո՛չ վարկանիշ, ո՛չ հեղինակություն։ Նրանք պարզապես կորցնելու ոչինչ չունեին։ Այդ միտքը գցեցին հանրային զանգվածների մեջ, եւ որոշ ժամանակ անց ինքը՝ Փաշինյանը, տարբեր տեսակի մանիպուլյացիաների միջոցով սկսեց զարգացնել այն»,-ասաց Ջամալյանը։
Նա խստորեն քննադատեց վարչապետի հայտարարությունները՝ կապված Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկվելու անխուսափելիության հետ։
«Այդ ամենը սուտ է։ Ո՞վ պետք է լինես, որ այսպես լկտիաբար ստես»,-ասաց ռազմական փորձագետը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում