Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ապաշրջափակում ասելով՝ մեզ տանում են տոտալ շրջափակման. քաղաքագետ

 

yerkir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

-Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մի քանի նպատակ էր հետապնդում՝ պատրաստել հասարակությանը դելիմիտացիայի գործընթացի հնարավոր զարգացումներին, այդ թվում` Տավուշում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները, և ինչի՞ է ձգտում հասնել այս իշխանությունը։

- 2016 թ. պատերազմից հետո մենք հասանք նրան, որ, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնություններով, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պետք է տեղակայվեին դիտորդներ, հատուկ սարքեր. տեղի էր ունենում սահմանի միջազգայնացում։ Մենք 2016 թ. պատերազմում չպարտվեցինք, կարողացանք դա ապահովել։ Այժմ մենք պարտվել ենք, և, եթե նախկինում (2016 թ. հետո) պետք է միջազգայնացվեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, ապա հիմա Ադրբեջանը հասել է նրան, որ ինքը պետք է միջազգայնացնի Հայաստանի սահմանները։ Ինչ վերաբերում է Տավուշին, ապա սա նույնպես տրամաբանական է. այդտեղով էլ է սահման անցնում։ Ուրիշ խնդիր է, որ մենք արդեն սովորել ենք նրան, որ հայկական կողմի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացնում են ոչ թե հայկական կողմի շահերը, այլ ադրբեջանական։ Եթե սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն ընթանան այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում (այսինքն՝ Վերին Ոսկեպարը և այլ գյուղերի տարածքներ, որոնք այս իշխանությունը համարում է անկլավ, հանձնվեն Ադրբեջանին), ապա ոչ միայն Հայաստան-Իրան ճանապարհը, այլև Հայաստան-Վրաստան ճանապարհն էլ է գտնվելու ադրբեջանական զորքերի հսկողության տակ։ Եվ մենք իրականում էլ ավելի մեծ շրջափակման մեջ ենք հայտնվելու, քան այն, ինչ կար մինչև 2020 թ.։ Երբ ներկայիս իշխանություններն ասում են` գնում ենք ապաշրջափակման, տեղի է ունենում ճիշտ հակառակը. նրանք մեզ տանում են տոտալ շրջափակման, և այն ճանապարհները, որոնք երեսուն տարի աշխատել են, այդ ճանապարհների աշխատելը կախված է լինելու Ադրբեջանի բարի կամքից։ Սա է այն խաղաղության մոդելը, որը Փաշինյանը հրամցնում է հայ ժողովրդին։

-Ասուլիսից պարզ դարձավ, որ Փաշինյանը փորձում է հասարակությանը պատրաստել Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ավտոճանապարհների բացման ուղղությամբ մոտալուտ զարգացումներին։ Տվյալ գործընթացը, ըստ Ձեզ, ո՞ր փուլում է, և արդյո՞ք ՀՀ իշխանություններն արդեն չեն կատարել դեռ 1990-ական թթ. Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների մեծ մասը։

- Իշխանությունները կարող են ոչինչ չասել, բայց այնպես չէ, որ միայն իշխանությունների խոսքին հղմամբ կարող ենք հասկանալ, թե ինչ է կատարվում։ «Զանգեզուրի միջանցքը» բանակցային սեղանին չկա այն պատկերացմամբ, որ ունի Ադրբեջանը, բայց այդ հարցը շաղկապված է իրականում մեկ այլ հարցի հետ: Խոսքը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու մասին է։ Եթե Ադրբեջանը մաս է կազմում ԵԱՏՄ-ին (սկզբում՝ դիտորդ, հետո՝ անդամ), ապա այս ամենը հանգեցնում է նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր կոմունիկացիաները բաց են։ Ադրբեջանցիները կարող են օգտվել ոչ միայն Սյունիքի ճանապարհից, այլև ցանկացած այլ ճանապարհից։ Փաշինյանն իր խոսքում ինչ է ասում` մենք միջազգայնացնում ենք սահմանը: Նա, «միջազգայնացում» ասելով, հենց դա նկատի ունի։ Հայ-ադրբեջանական սահմանը լինելու է միջազգայնացված և միջազգային կոմունիկացիայի կարգավիճակ է ունենալու։ Վերջերս ՌԴ փոխվարչապետը գտնվում էր Ադրբեջանում և այնտեղ խոսում էր Ադրբեջանի՝ ԵԱՏՄ դիտորդ լինելու մասին. սա խոսում է այն մասին, որ հարցը բավականին քննարկվել է և այնքան է հասունացել, որ հրապարակայնորեն հասարակությանը, այդ թվում՝ ադրբեջանական, նախապատրաստում են։ Ադրբեջանը դառնում է ԵԱՏՄ անդամ, Հայաստան-Ադրբեջան սահմանը միջազգայնացվում է. Ադրբեջանը ստանում է ոչ թե միայն «Զանգեզուրի միջանցքը», այլև Հայաստանի ամբողջ տարածքն է դառնում միջանցք։

-Մեկ ամսում արդեն երկրորդ անգամ Փաշինյանը կարևորագույն հարցերի վերաբերյալ անում է հայտարարություններ, որոնց հիմքում ոչ միայն մանիպուլյացիան է, այլև աղետալի ապագայի հեռանկարը։ Փաշինյանը նախ հայտարարեց, որ 2016-ին զրոյացվել է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի հեռանկարը, իսկ ասուլիսում կասկածի տակ դրեց արդեն նաև առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքի վերականգնման պահանջի լեգիտիմությունը: Ինչպե՞ս հասկանալ այս հայտարարությունները, որոնք մեկը մյուսի հետևից հաղթաթուղթ են Ալիևի ձեռքում։

- Մենք մի իրավիճակում ենք հայտնվել, երբ կենցաղային օրինակները շատ լավ կարող են նկարագրել մեր քաղաքականությունում տեղի ունեցող զարգացումները։ Այդ ասուլիսում Ն. Փաշինյանը մի կողմից ասում է, որ միջազգային հանրության համար անընդունելի էր Արցախի կարգավիճակը Ադրբեջանից դուրս, անընդունելի էր նաև ՀՀ-ին միացված Արցախի կարգավիճակը։ Այս ձևակերպումները ֆունդամենտալ նշանակություն ունեն. Փաշինյանը բացահայտում է այն, թե ինչ է եղել բանակցությունների սեղանին Մադրիդյան սկզբունքների շրջանակներում։ Իսկ Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին հետևյալը՝ հայկական կողմը սկզբում պետք է դուրս գար հինգ շրջաններից, փախստականների վերադարձ, որից հետո սկսում էինք ԵԱՀԿ-ի համապատասխան հանձնաժողովներում աշխատել հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ։ Այս ամենից հետո ինչ-որ մի փուլում պետք է տեղի ունենար հետևյալ գործընթացը՝ հայկական զորքերը պետք է դուրս գային Քաշաթաղից և Քարվաճառից` պահպանելով «Լաչինի միջանցքը», և այն վերահսկելու էին ոչ թե ռուսները, այլ հայերը։ Շատ կարևոր հանգամանք` ԼՂԻՄ տարածք վերադառնում էին ադրբեջանցիները (Շուշի քաղաք և Շուշիի շրջան) և պետք է մասնակցեին հանրաքվեին։ Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները կյանքի կոչելուց հետո տարածաշրջանում պետք է ձևավորվեր նորանկախ հայկական պետականություն, որտեղ ադրբեջանցիները ազգային փոքրամասնություն էին լինելու։ Փաշինյանն այս ամենին կենցաղային ձևակերպումներ է տալիս, միգուցե իր ընտրազանգվածը սա ընդունում է, բայց այդ ձևակերպումներն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հարց է առաջանում` ո՞վ էր դեմ Մադրիդյան սկզբունքներին, իսկ ո՞վ` կողմ։ Հայաստանի նախկին իշխանությունները բանակցություններում պատրաստ էին ողջամիտ զիջումների (Մադրիդյան սկզբունքները դրա դրսևորումն էր), համաձայն էին այս գործընթացը իրականացնել բոլոր միջնորդները։ Փաստորեն, դեմ էին Ադրբեջանը, Թուրքիան և 2018 թ. հետո՝ ՀՀ իշխանությունները. իրենք իրականացրել են մի գործընթաց (Փաշինյան-Ալիև-Էրդողան), որին դեմ էին թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ-ն` ի դեմս Ֆրանսիայի, և՛ թե ԱՄՆ-ը։ Սա՛ է իրականությունը։ Փաշինյանը ասաց այն, թե ինչ էր սպասվում Հայաստանին Մադրիդյան սկզբունքների կյանքի կոչելուց հետո։ Իրականում Մադրիդյան սկզբունքները մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց եկեք համեմատենք, թե 2007 թ. Մադրիդյան սկզբունքները ի՞նչ կտային մեզ, ու ինչ տվեց մեզ 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը։

- Փաստորեն, Փաշինյանի հայտարարությունները ոչ միայն ադրբեջանանպաստ են, այլև գերազանցում են Ադրբեջանի ակնկալիքները, ինչպես նաև «դանդաղ գործողության ռումբեր» են, որոնք պայթեցնելու են Արցախի ապագան: Եվ որ ամենազավեշտալին է, այս հայտարարություններն անում է այն մարդը, որը 2019-ին բղավում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

- Եկեք մի քանի կետեր հստակեցնենք, էմոցիոնալ գնահատականներից զատ: Առաջին՝ Արցախի ադրբեջանական լինելուն խանգարում է մեկ գործոն` ՌԴ-ի կամքը։ Երկրորդ` այո՛, Դուք ճիշտ եք, շատ լուրջ վտանգներ են, «ռումբեր» են. այսպիսի ձևակերպումներով նախկինում հանդես է եկել Ադրբեջանը, իսկ այսօր հանդես է գալիս Հայաստանի ներկայացուցիչը, ինչը շատ վտանգավոր է։ Երրորդ` կարևոր է, որ վերջապես Արցախից ավելի շատ և առավել սուր ձայներ լսենք։ Այս մարդիկ պետք է մի բան հասկանան՝ ռուս զինվորը կարող է պահպանել Արցախի անվտանգությունը, բայց եթե Արցախից միայն թույլ և լղոզված արձագանքներ լինեն, վաղ թե ուշ Արցախը վերածվելու է նոր Նախիջևանի։