Սկանդալ Վանաձորում. ԼՀԿ-ն խոչընդոտում է Վանաձորի համայնքապետի ընտրությանը
«Լուսավոր Հայաստանը», շարունակելով ջուր լցնել իշխանությունների ջրաղացին, խոչընդոտում է Վանաձորի ավագանու կողմից համայնքապետի ընտրությանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առանձին միջնորդություն է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց։ Վարչական դատարանը հենց այսօր, երբ նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու նիստը, որոշել է մասնակի բավարարել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ պատասխանողներին արգելելով համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողություն կատարում՝ մինչև գործով Վերաքննիչ վարչական դատարան ներկայացված բողոքի ընդունելության հարցի լուծումը։

















































