30 տարում Հայաստանը լքել է ավելի քան 1,5 միլիոն մարդ
Վերջին շրջանում Հայաստանից ներգաղթի հետ կապված լուրջ գործոններ չեմ տեսնում։ Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Միաժամանակ նա նշեց, որ չի կարող հաշտվել այս երեւույթի հետ։ «Այդ երեւույթը 30 տարի արյունոտել է Հայաստանը»,-հավելեց պաշտոնյան։ Սինանյանն ասաց, որ 30 տարվա ընթացքում Հայաստանը լքել է ավելի քան 1,5 միլիոն մարդ։

















































