Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մինչ այս պահը չի այցելել Փարաքար, որտեղ այժմ բողոքի ակցիա է ընթանում
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մինչ այս պահը չի այցելել Փարաքար, որտեղ այժմ բողոքի ակցիա է ընթանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Արմավիրի մարզպետարանի լրատվական բաժնից։
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է մարզպետն այցելել ակցիայի վայր, նշեցին, որ պատասխանել չեն կարող։
Մարզպետն այս պահին միայն հայտարարությամբ է հանդես եկել։

















































