Լեւանդովսկի․ Կարծում եմ՝ Ռոնալդուն Մեսիից շատ է ջանք գործադրել հաջողության հասնելու համար
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն լրագրողները խնդրել են համեմատել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Մեսին ու Ռոնալդուն բոլորից բարձր են եղել այն պահից, ինչ ես դարձել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Նրանց միջեւ միշտ եղել է մրցակցություն, պայքար։
Բարդ է պատասխանել հարցին, թե ով է նրանցից լավագույնը։ Կախված է՝ ինչ ոճի եւ տեսակի խաղացողի եք նախընտրում։
Ես հարգում եմ Ռոնալդուի աշխատասիրությունը։ Մեսիի համար ամեն ինչ շատ ավելի թեթեւ է։ Կարծում եմ՝ Կրիշտիանուն ավելի շատ ջանք է գործադրել հաջողության հասնելու համար»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։
Հիշեցնենք, որ 2021թ․ «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում 33-ամյա լեհ ֆուտբոլիստը գրավել էր երկրորդ տեղը։
Անցած տարի մրցանակաբաշխությունը չեղարկվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»