Հայտնի են բջջային հեռախոսների միջոցով հսկողության մեթոդները
IT-Reserve-ի տնօրեն Պավել Մյասոեդովը ռուսներին նախազգուշացրել է բջջային հեռախոսի մի ջոցով հսկման եղանակի մասին, հայտնում է Prime գործակալությունը։
Փորձագետն ընդգծել է, որ բջջային օպերատորները կարող են հաշվարկել իրենց բաժանորդների ճշգրիտ գտնվելու վայրը պելենգացիայի տեխնոլոգիայի օգնությամբ։ Նրա խոսքով` դրանք մի կողմից անվնաս են եւ անհրաժեշտ են հաճախորդներին ժամանակին իրազեկելու համար, օրինակ՝ եղանակային պայմանների մասին մարզերը փոխելիս։
«Այնուամենայնիվ, կապի գրեթե բոլոր մատակարարներն ունեն, այսպես կոչված, Location-based service (LBS) ծառայություն, որը թույլ է տալիս հետեւել բաժանորդին կամավոր հիմունքներով: Հարցման դեպքում այն կարող է միացվել եւ կոորդինատները փոխանցել մարդկանց որոշակի շրջանակին:
Միանալու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի րոպե մուտք գործել հեռախոս, որից հետո ծառայությունն ակտիվանում է SMS-ի միջոցով: Սա հաճախ օգտագործվում է չարակամների կամ խանդոտ ընկերների եւ հարազատների կողմից»,- ասաց Մյասոեդովը:
Նա հավելել է, որ միշտ կարելի է կապվել օպերատորի հետ եւ անջատել այդպիսի ծառայությունները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից