Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականում խաղալու տարբերակ չի դիտարկում
Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականում հանդես գալու տարբերակ հիմա չի դիտարկում։ Այդ մասին ասել է ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը, փոխանցում է championat.com-ը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնել էր, որ առաջարկ են արել Նաիր Տիկնիզյանին։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վաղուց է հետաքրքրվում Նաիր Տիկնիզյանով։ Նրանք հանդիպումներ են կազմակերպել, զրուցել։ Բայց հիմա Տիկնիզյանը իր համար չի դիտարկում այդպիսի հնարավորություն։ Նա տրամադրված է Ռուսաստանից հանդես գալուն»,- ասել է գործակալը։
Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում անցկացրել է 7 հանդիպում։ Այս տարվա օգոստոսին 22-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի ԲԿՄԱ-ից տեղափոխվեց «Լոկոմոտիվ»։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 12 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»