«Ռեալը» մտադիր է անվճար ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպանին
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է անվճար ձեռք բերել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյին, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Հաջորդ ամռանը կավարտվի ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Երկարաձգման վերաբերյալ բանակցություններ կողմերը դեռ չեն ունեցել։
Արքայական ակումբը ցանկանում է իրականացնել «Բավարիայի» նախկին պաշտպան, ավստրիացի Դավիդ Ալաբայի տեղափոխության նման գործարք։ Ալաբան եւս չէր երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ՝ իմանալով մադրիդյան թիմի մտադրության մասին։ Նա անցած ամռանն անվճար տեղափոխվեց «Ռեալ»։
27-ամյա Տոլիսոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Փարիզի ՊՍԺ-ն, Թուրինի «Յուվենտուսը» եւ Լոնդոնի «Տոտենհեմը»։
Տոլիսոն 2017-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Բավարիա» 41,5 միլիոն եվրոյի դիմաց։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»