Զվարթնոց» օդանավակայանում ռո՞ւմբ է դրված
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ տարածքում ռումբ կա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Այս պահին փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ:

















































