«За какие такие вастаки»․ Ալեն Ղուլյանը՝ Արգիշտի Քյարամյանի «Վաստակի համար» մեդալով պարգևատրման մասին
Փորձագետ Ալեն Ղուլյանը գրում է․
«Արցախի քննչական կոմիտեի ղեկավարի հրամանով Արգիշտի Քյարամյանը պարգևատրվեց «Վաստակի համար» մեդալով։
За какие такие вастаки??
Նոր տարի ա գալիս, քանի ստեղ ա, մի քանի կանտորներով ֆռցրեք` մի 10 հատ «Վաստակի համար» տանի հետը.. Բա թուրքի գյուլի տակ էդքան ճամփա է կտրել, եկել հասել Արցախ»։
Նշենք, որ Արցախի հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր․ «ԱՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ:
ԱՀ քննչական կոմիտեի նախագահը երախտագիտություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և ողջ անձնակազմին ԱՀ քննչական կոմիտեի հանդեպ հատուկ ուշադրության և հոգածության, կոմիտեի գործունեությանը բարոյական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
ԱՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը