Լրագրողների աթոռները հավաքելիս ԱԺ նախագահըը կարող է նաև իր աթոռը կորցնել. Նարինե Մկրտչյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսքի և մամուլի ազատության, լրագրողների իրավունքների սահմանափակման օրինագծերից հետո, որոշել է ԱԺ միջանցքներից հավաքել լրագրողների աթոռները, քանի որ նրանց աշխատելաձև-նստելաձևը դուր չի եկել իրեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
«Ալենը, հավանաբար, լրագրողների աթոռները շփոթել է իշխանության աթոռների հետ՝ հավաքելով դրանք, որ այլոց աթոռ չհասնի:
Հավանական է նաև այն, որ Ալեն Սիմոնյանը Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի ախտանիշով է տառապում:
Ճիշտ կլիներ, որ այլ պետություններ այցեր կատարելիս ԱԺ նախագահը մի կողմից՝ կա՛մ ծանոթանար խորհրդարանում լրագրողների աշխատանքային պայմաններին, մյուս կողմից՝ ուշադիր հետևեր, որ լրագրողները աստիճաններին, հատակին, պատուհանին, անգամ՝ տանիքին նստած էլ կարող են աշխատել, բայց որտեղ էլ նստեն՝ միշտ խանգարելու են անարդյուանվետ աշխատող և ավելորդ ինքասիրահարվածությամբ տառապող իշխանություններին:
Լրագրողների դեմ պայքարող ցանկացած իշխանություն, ի վերջո, պարտվում է: Մամուլի դեմ պայքարը ոչ միայն անօրինական է, այլև վտանգավոր: Լրագրողների աթոռները հավաքելիս ԱԺ նախագահըը կարող է նաև իր աթոռը կորցնել»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը