Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մշակույթ

Նապոլեոնի հրաժարականն ու Մոցարտի նամակը պահվում են Երևանում

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում են 18-րդ դարից մինչև մեր օրերը ապրած ու ստեղծագործած երևելի հայ արվեստագետների անձնական իրերը, գրքերն ու լուսանկարները: Թանգարանում ցուցադրվում է մոտ 1100 գործչի ցուցանմուշ: «Ա 1 +»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը ընդգծեց, որ թանգարանում կա մոտ 1,5 միլիոն նմուշ, սակայն ցուցադրվում է այդ ամենի միայն 1 տոկոսը:

Թանգարանը հիմնադրվել է 1921 թվականին և 1967 թվականից կրում է Եղիշե Չարենցի անունը: Թանգարանային միավորների քանակով գրականության ու արվեստի թանգարանը ամենամեծն է Հայաստանում, որը բաղկացած է 2 մասից: Առաջին մասում, որը բաղկացած է 5 սրահներից, ցուցադրվում են հայ գրականության, թատերաարվեստի, երաժշտարվեստի կինոարվեստի երևելիների ցուցանմուշները, իսկ երկրորդ մասը կոչվում է Միջին արևելքի արվեստի թանգարան, որտեղ հիմնականում ներկայացվում է Իրանական արվեստն ու պատմություն: Այդ հավաքածուն ամբողջությամբ 1993 թվականին թանգարանին նվիրել է Մարկոս Գրիգորյանը, որն աշխարհին ավելի շատ հայտնի է որպես հողարվեստի հինադիր: «ԽՍՀՄ տարիներին հավաքչության համար թանգարանին հատկացվում էր հատուկ գումար, իսկ հիմա հնարավորությունները քիչ են, և մենք չենք կարողանում գումարով ձեռք բերել շատ իրեր, ձեռագրեր կամ լուսանկարներ, որոնք արվեստի երևելիների իրերից են: Հիմնականում մեզ այդ ամենը նվիրաբերում են»,- ասում է Կարո Վարդանյանը:

Ցուցանմուշների 99 տոկոսը պահվում է ֆոնդերում, իսկ այստեղ պահպանվում է համապատասխան ջերմաստիճան, սակայն տարածքը չի բավականացնում. «Թե՛ ֆոնդերի, թե՛ ցուցասրահների տարածքը քիչ է:Սա բնորոշ է աշխարհի գրեթե բոլոր մեծ թանգարաններին:Ունենք 10 հազար միավոր գիրք և ձեռագրեր:Մեր այցելուները իրենց ձեռքերով թերթում են այդ ամենը ու ժամանակի հետ փչանում է:Մենք պայմանավորվածություն ունենք մատենադարանի հետ ու ամեն տարի վնասված գրքերն ու ձեռագրերը տանում ենք այնտեղ ու վերականգնում: Հիմա ամեն ինչ անում ենք, որ թանգարանում պահվող ձեռագրերը թվայնացվեն և այցելուները օգտվեն թվայնացված տարբերակից: Հակառակ դեպքում ամեն թերթողի հետ կփչանա մեկ էջ»:

Թանգարանում պահվում ու ցուցադրվում են մի շարք նմուշներ, որոնք իրոք բացառիկ են: Թանգարանում է ցուցադրվում է, օրինակ, 16-րդ դարի առաջին հայերեն տպագիր աստվածաշունչը, Եղիշե Չարենցի ձեռագրերի պատառիկները: Սայաթ-Նովայի, Կոմիտասի ու այլոց անձնական իրերը: Թանգարանի ամենաթանկ ցուցանշումներից է Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն Բոնապարտի հրաժարականը ու Մոցարտի նամակը: Նամակում Մոցարտը խնդրում է մի մեծահարուստի, որ կազմակերպի իր մոր հուղարկավորությունը:

Այս ցուցանմուշները եղել են 20-րդ դարի հայտնի հայազգի երաժշտագետ Վասիլի Կորգանովինը, որը նվիրել է թանգարանին: Թանգարանում լավ պայմաններ են, ցուցանմուշները՝ անգին գանձեր, սակայն տնօրենի ու աշխատակիցների մտահոգությունն այն է, որ այցելությունները շատ քիչ են: