ԲԴԽ անդամները շարունակում են գտնվել հանրային ճնշման տակ
Այսօրվա ակցիան մեկօրյա բնույթ չի կրում։ ԲԴԽ անդամները շարունակում են մնալ հանրային ճնշման տակ։ Այս մասին Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ ակցիայի նպատակն օրենքը պաշտպանելն է։
«Մեր նպատակն է պաշտպանել օրենքը, այլ ոչ թե ստիպել դատավորներին սպասարկել այս կամ այն անձի։ Այսօրվա ակցիան, որը տեղի է ունենում ԲԴԽ շենքի դիմաց, կդառնա նախազգուշացում։ Այն շարունակական կլինի»,-ասաց Մանուկյանը։

















































