Իմացի՛ր, որ քեզ վրա է հենված Հայաստանի ապագան. Արտակ Զաքարյան
ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Եթե ցանկանում ես քաղաքականությունից դուրս շպրտել քեզ դավաճանած կապիտուլյանտին և քեզ խաբած պոպուլիստին, ուրեմն իմացի՛ր, որ քեզ վրա է հենված Հայաստանի ապագան։
Եթե հասկացել ես և համոզվել ես, որ քեզ դավաճանել ու խաբել են, բայց շարունակում ես հանդուրժել կամ համակերպվել, ուրեմն իմացիր, որ անտարբերությունն ավելի մեծ չարիք է բերում։ Գուցե քեզ չի՞ հետաքրքրում քո երկրի ապագան։ Բայց պարտավոր ես իմանալ, որ այդ ապագան կախված է նաև քեզանից, որովհետև դու գիտակցում ես աղետը և կարող ես օգնել քո երկրին՝ դուրս գալ այս կապիտուլյանտ չարիքի ձեռքի տակից։ Բայց ինչ-ինչ պատճառով չես անում դա։ Արդարացվա՞ծ է արդյոք քո սուբյեկտիվ մոտեցումը։ Այդպիսի հայեր են եղել նաև 1915-23 թթ. Ցեղասպանության օրերին։ Մտածի՛ր այս մասին։
Մնացյալ 15-20 %-անոց նիկոլապատկան կործանված մասսայից ոչինչ կախված չէ։ Նրանք ոչ Հայրենիքը գիտեն ինչ է, ոչ էլ ապագան են գիտակցում։ Նրանց պետք է իրենց նման մեկը, և նրանք գտել են Նիկոլին ու «երջանիկ» են։ Նիկոլը շատ լավ օգտագործում է նրանց և քշում է՝ ուր կամենա։ Նիկոլը նրանց հատ-հատ մորթի, միևնույն է, իրենց ուղեղի բացակայությունը բավարար է, որպեսզի շարունակեն գոհ լինել պետության վախճանից։
Իսկ ամենասարսափելին Նիկոլի թրի տակ մտած, շատ փող աշխատելու մոլուցքով՝ Հայրենիքն ու պետությունը գիտակցաբար ջարդուփշուր անող ուսյալ սրիկաներն են»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը