Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղին կկառուցվի. Փաշինյանը խոսել է Ալիեւի հետ պայմանավորվածության մասին
Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումը եւ պայմանավորվածությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջնային կոմունիկացիաների բացման զբաղվող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբ քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են երեք երկրների փոխվարչապետները: Այդ պայմանավորվածությունն արձբնագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եվ ահա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը այս ամենն արձանագրվեց»,-ասաց նա:

















































