Ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ. Թեհմինա Վարդանյան
Երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Դավիթ Խաժակյանը դեռևս չենք միացել նախաձեռնությանը։
Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»։

















































