Նարեկ Վանեսյանը առողջապահական լրատվամիջոց է ձեռք բերել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը առողջապահական լրատվամիջոց է ձեռք բերել՝ doctorsnet.am:
Այժմ Վանեսյանը զբաղված է թիմի համալրման աշխատանքներով, բազմաթիվ ծրագրեր եւ նախագծեր են ցանկանում իրականացնել։
Հարց է առաջանում՝ ինչպես է վերջինս հոգալու լրատվամիջոցի ծախսերը, որը ամենեւին էլ փոքր թիվ չի կազմում, արդյոք լրատվամիջոցը մաքուր բժշկական կոնտենտ է տալու, թե նաե քաղաքական շահեր է ներկայացնելու։
Նշենք նաեւ, որ սա Վանեսյանի միակ գործունեությունը չէ մեդիայի դաշտում, նա «Կենտրոն» հեռուստաընկերությամբ նաեւ «Med կոնսիլիում» առողջապահական հաղորդումն է վարում։
Նշենք, որ Վանեսյանը եղել է մի շարք հիվանդանոցների տնօրեն, նա առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերներից է, համակարգել է կարանտինային վայրերի աշխատանքը։

















































