Երեւան-Անկարա փաշինյանական գաղտնի սիրախաղի առաջին ծաղիկները
Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարները համադրված եւ սինխրոնիզացված աշխատում են։
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նախօրեին հայտարարում է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար բանագնացներ նշանակելու մասին, այսօր արդեն Երեւանից են պատրաստակամություն հայտնում նույն բանն անելու համար։
Բայց կան մի քանի հարցեր։
1. Չավուշօղլուն երեկ ազդարարել է երկկողմանի ներկայացուցիչներ նշանակելու մասին՝ կանխորոշելով նաեւ Հայաստանի քայլը, ինչը նշանակում է, որ արդեն եղել է պայմանավորվածություն, որի մասին հայ հանրությունը տեղյակ չէ։
2. Թուրքիայի՝ նախապես առաջ քաշված նախապայմաններն ընդունվե՞լ են, որ Անկարան արդեն պատրաստ է աշխատել։
3. Ըստ Չավուշօղլուի՝ Բաքվի հետ համադրված են աշխատում, ինչը ենթադրում է, թե Ալիեւին գոհացրել են։
Հարցեր, որոնց պատասխանները Հայաստանի իշխանության վրա գտնվողները չեն բարձրաձայնում ու լուռ շարունակում են զիջումներով, Անկարային ու Բաքվին բավարարույթուն տալով՝ պայմանական խաղաղությունը մուրալ։
Թափանցիկ գործելու խոստումներով 2018-ին իշխանության եկածն ամենագաղտնի պայմաններում հարաբերություններ է կառուցում Թուրքիայի հետ՝ դեռ ամիսներ առաջ Էրդողանի կողմից բացահայտվելով, երբ վերջինս հայտարարեց Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանի կողմից բարեկամության ուղերձի մասին։ Սա միայն պարզված մասն է։
Ակնհայտ է.
դեռ չեն հաստատվել կամ հերքվել այն տեղեկությունները, թե անցնող երեք տարիներին իշխանության կողմից թուրքերի հետ գաղտնի բանակցող է եղել։
Չեն հերքվել տեղեկությունները (դժվար հերքվեն, քանզի բազում փաստեր կան), որ եղել են գաղտնի բանակցողներ նաեւ Ալիեւի եւ Բաքվի հետ (բացի ուղիղ կապից)։
Համազգային հարցերն ու խնդիրներն են դրված սեղանին, սակայն այդ ամենի ճակատագրի շուրջ որոշում կայացնողները մի խումբ անձինք են ու գործում են իրենց ապազգային երազանքի շրջագծում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը