Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ոչ մեկին չեմ ցանկանա ունենա այն ապրումները, ինչ մենք ենք ունեցել. Հայրենադարձված ռազմագերին հարցադրումներ է անում ու սպասում պատասխանների

2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարված 62 շիրակցիները 44 օրյա պատերազմի օրերին ակտիվ մասնակցություն էին ունեցել մարտերին, մասնակցել Ջրականում ընթացող ռազմական գործողություններին, ապա վերադարձել Շիրակի մարզի Ոսկեհասկ կոչվող մոբիլիզացիայի զորքեր։ Պատերազմն ավարտվել էր ու շաբաթներ անց կրկին հրաման են ստացել նոյեմբերի 27-ին դուրս գալ ու ուղևորվել Լաչինի (Բերձորի) հատված, որտեղ պետք է հերթափոխ կատարեին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է հայրենադարձված ռազմագերիներից Սոկրատը (անունը փոխված է), որը եւս գերեվարվել էր 2020 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Մանվելի հետ միասին (անունը փոխված է)։ Վերջինիս հետ զրույցը «Փաստինֆո»-ն ներկայացրել է դեկտեմբերն 10-ին։

Սոկրատի հետ զրույցը եւս նպատակ ուներ հնարավորինս վերականգնել դեկտեմբերի 13-ի իրադարձությունները. Ինչպես կորցրեցինք երկու գյուղ ու ինչպես ստացվեց, որ մի ամբողջ գումարտակ գերեվարվեց։

Ճանապարհ՝ դեպի Խծաբերդ -Հին Թաղեր

Պատերազմից հետո շիրակցիները ծառայությունը պետք է անցկացնեին Լաչինում, սակայն հետագայում պարզել են, որ փոփոխություն է եղել։ Հրամանատարը հայտնել է, որ 100 հոգանոց խմբին ուղեկցում են այլ վայր եւ մարտական հերթափոխ պետք է իրականացնեին Խծաբերդ-Հին թաղերի շրջանում։ Ասում է՝ կոնկրետ մարտական գործողությունների պլանին ծանոթ չէին, ոչ էլ տեղամասին։ Տեղյակ էին միայն, որ նշված վայրում պետք է կատարեին մարտական հերթափոխ։ Թե ով եւ ինչպես է որոշել, որ հենց իրենք պետք է առանց տեղանքին ծանոթանալու հենց նշված վայրում իրականացնեին հերթափոխը՝ մեր զրուցակիցը չգիտեր։

«Փոխել ենք Արցախի ինչ- որ Մոբի։ Տեղամասը գտնվում էր ծովի մակարդակից 3000-ից ավելի մետր բարձրության վրա։ Ինչքան հնարավոր էր բարձրացել ենք «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ դրանից հետո ոտքով ենք շարունակել ճանապարհը։ Գիշերն ենք հասել դիրքեր, որտեղ հրամանատարը տեղակայել է մեզ։ Նրան առաջին ու վերջին անգամ տեսել ենք այնտեղ։ Ասել է՝ «դուք գտնվելու եք այս դիրքում, հետագա գործողությունների համար կկապվեմ ձեզ հետ»,- պատմելը Սոկրատը՝ նշելով, որ այդ դիրքերում տեղակայվել են 62 հոգով։ Հրամանատարը խոստացել էր վերադառնալ մյուս 38 հոգուն տեղավորելուց հետո, սակայն էլ չեն տեսել նրան։

Գերությունից վերադարձածը հիշում է՝ դիրքը կահավորված չէր, չեն եղել խրամատներ, այլ միայն մի քանի հատ վրան։ Հարմարությունները փորձել են ստեղծել տղաները՝ իրենց հնարավորությունների սահմաններում։

«Չունեինք ոչ մի բան։ Մեզ հետ բարձրացրած սնունդն է եղել, որից մի հինգ օր օգտվել ենք, ջուր չենք ունեցել, հետո արդեն կապվել ենք հրամանատարի հետ եւ ինքը տեղ է նշել, որտեղից գնացել ենք սնունդ ենք բերել, բայց դա եղել է արահետ՝ անտառի միջով՝ 15-20 կմ»։

Տարածքը հանձնված է, պետք է դուրս գանք

Տարածքում հերթափոխ իրականացնողները ոտքով ու ձիով մի քանի ժամ ճանապարհ են անցել, որ 2-3 օրվա համար սնունդ բարձրացնեին։ 17 օր գտնվել են նույն տեղում՝ նայած խոստացել էին, որ 15 օրից նրանց փոխարինելու են գալու, իսկ արմավիրցիներից տեղեկացել էին, թե ժամանակ է դրված՝ դիրքը հանձնելու համար։

«Մենք 100 -ով էինք գնացել, բայց 38-ը ուրիշ տեղ է գնացել։ Մեզնից վերև գտնվում էին Արմավիրի ՄՈԲ-ի զորքերը։ Խոսակցություն է եղել, որ մենք պետք է մինչև ժամը 17։00-ը լքենք տարածքը, որովհետև հանձնված է, պետք է դուրս գանք, գալու են տարածքը վերցնեն։ Մինչև այդ փորձել ենք հրամանատարի հետ կապվել, ասել է՝ «տենց բան չկա, հանգիստ մնացեք, հեսա գալու են ձեզ հերթափոխեն»,- պատմել է հայրենադարձված ռազմագերին։

Սոկրատը եւս վերահաստատել է մյուս ռազմագերու խոսքերը՝ ունեին հրաման չկրակելու, ինչ դեպք էլ լիներ, քանի որ հրադադարի պայմանագիր էր կնքվել։

«Անմիջական հրամանատարից ունեինք հրաման՝ Ղազարյան Արսենից, որ ինչ դեպքում էլ լինի, չպետք է կրակենք, որովհետև իրենք գալու են ռուս խաղաղապահների հետ, եթե ինչ- որ հարց լինի՝ «մեզ տեղյակ պահեք, մենք կկապվենք՝ հարցի լուծումը կտանք»»,- հիշում է մեր զրուցակիցը ու ավելացնում, որ հակառակորդի տեղաշարժը նկատել էին, անգամ հարազատներն էին զանգում հետաքրքրվում, թե արդյոք շրջափակման մեջ չեն։

«Արդեն ինչ- որ խոսակցություններ կային, անընդհատ զանգում էին ու հարցնում ՝ դուք շրջափակման մե՞ջ եք գտնվում, ասում էինք, նման բան չկա։ Բայց տեսնում էինք տեղաշարժերը, որ քիչ-քիչ մոտենում էին մեզ, բայց ծնողին չես կարող ասել, որ տենց բան կա։ Դե որքան հնարավոր է՝ տեսնում էինք տեղաշարժը։ Բարձր էինք գտնվում ու մառախուղ էր։ Որքան տեսանելիությունը պարզ էր՝ նկատել էիք»։

Գերեվարվածներ և զոհեր՝ Արմավիրի ՄՈԲ-ում

Հադրութի երկու գյուղերը կորցնելու օրը դիրքերից մեկում եղել էր դիմադրություն ու հայ զինծառայողներից փորձել էին կանխել թշնամու առաջխաղացում, որի հետեւանքով 9 հայորդի զոհվել էր։ Հայրենադարձված երկու ռազմագերիների հետ զրույցում հետաքրքրվեցինք, ինչպես ստացվեց, որ մի դիրքում կազմակերպվել էր դիմադրություն, իսկ մյուսում՝ ոչ, ինչին ի պատասխան տղաները պնդեցին, որ իրենց հերթափոխի ժամանակ կրակոցներ չեն եղել ու այն տեղանքում, որտեղ ծառայություն են իրականացրել կրակոցների ձայներ չեն լսել։ Մանվելի փոխանցմամբ՝ դեպքի մասին իմացել են արդեն գերության մեջ՝ Բաքվում, որ Արմավիրի ՄՈԲ-ի դիրքերից մեկում կրակոցներ են եղել։

«Արմավիրի մոբիլիզացիայի դիրքերից մեկում է եղել, կրակոցները մեզ մոտ չեն լսվել ու այդ մասին տեղեկություն ստացել ենք արդեն գերեվարվելուց հետո։ Իմացանք, որ ունեցել են 9 զոհ, երկուսը՝ գերեվարված։ Նրանք մեզ հետ Բաքվի բերդում են եղել, հետ են եկել մեզանից շուտ»,- ասել է Մանվելը՝ նշելով, որ նրանց մեկ անգամ է տեսել Բաքվի բերդում ու չի կարողացել զրուցել՝ իմանալու համար, թե ինչպես են արմավիրցիները գերեվարվել. «Հոկտեմբերյանի մոբիլիզացիայից երկու հոգի կային Բաքվում, որ մեզանից երկու-երեք ժամ առաջ էին գերեվարվել»։

Իջեք դիրքերից, ինչ հնարավոր է վերցրեք՝ մենք ձեզ կսպասենք...

Շարունակելով զինակցի խոսքը՝ Սոկրատը նշեց, որ դիրքերի վերևում հերթապահողներից լսել էին մինչև ժամը 5-ը դիրքից դուրս գալու մասին, բայց 62 շիրակցիները չեն շտապել լքել տարածքը, կապ են հաստատել հրամանատարության հետ, որոնք նախ վստահեցրել են, որ չկա նման բան, իսկ ավելի ուշ արդեն հրաման են ստացել իջնել դիրքերից ու հանդիպել ճանապարհին։

«Ղազարյանից հրաման է եղել 4.30-5-ի կողմերը, որ «դուք իջեք, վերցրեք ձեր հետ ինչ հնարավոր է։ Կոնկրետ տեղ է նշել, որ այդ տեղում մեզ կսպասի, որ մենք տուն ենք գնալու, բայց մինչ դա խոսակցություն է եղել, որ պետք է գան հերթափոխի։ Մեր՝ այնտեղ գտնվելու 12-13-րդ օրը խոսել ենք իր հետ, որ մոտենում է հերթափոխը, ինքը ասել էր, որ 15 օրից կփոխարինեն, բայց հնարավոր է մեկ, երկու օր ձգձգվի, մինչև իրենք գան տեղ հասնեն՝ ասել ենք կսպասենք։ Այդ ընթացում ոչ ոք չի եկել հերթափոխի, իսկ 17-րդ օրն ասում էր դուրս եկեք, գնում ենք տուն։ 62 հոգով, անտառների միջով՝ 2-3 ժամվա ճանապարհ էր, իջանք, գնացինք հասանք այն տեղամասը, որ նշել էր, բայց այնտեղ չենք տեսել Ղազարյանին, ոչ էլ մեզ սպասող ինչ-որ մարդու»,- հիշում է մեր զրուցակիցը ու, հաստատելով Մանվելը խոսքերը, նշում, որ փորձել են կապ հաստատել Ղազարյանի հետ՝տեղեկանալու, թե ինչպես դուրս գան, ո՞ւր գնան, սակայն կապ հաստատել չի հաջողվել։

Ուղեկցողների փոխարեն հանդիպեցին ադրբեջանցիներին

Պայմանավորված վայրում ոչ մեկի չհանդիպելով տղաները, ինչպես պատմել էր Մանվելը, որոշել են գնալ 32 հոգանց անձնակազմի դիրքի ուղղությամբ՝ մտածելով, որ համածառայակիցներին կհանդիպեն, սակայն այնտեղ արդեն նրանց դիմավորել են ադրբեջանցիները։

«Մեր տղերքից մեկը ձիով գնացել էր առաջ, որ ասեր օգնեն, որովհետև տղաներից կեսը չէր կարողանում քայլել, պալատկեքով էինք բերում։ Հասնելով այնտեղ, նրան բռնել էին։ Առաջացած տղերքից մի քանիսն էլ հետ եկան ու ասացին, որ ռուսերեն ու ադրբեջաներեն են խոսում։ Դե մենք էլ գիտեինք, որ տարածքում կան ռուս խաղաղապահներ և հնարավոր է նաեւ հակառակորդ։ Փորձեցինք բանակցությունների մեջ մտնել։ Ասացին՝ հիմա քանի՞ հոգի եք այստեղ, ասացինք՝ 30, պատասխանեցին, որ պետք է լինեք 62 հոգի, սպասեք, հավաքվեք, նոր բանակցություն կանենք»։ Բանակցությունները շարունակվել են, երբ բոլորը հավաքվել են, որի ժամանակ արդեն ադրբեջանցիներն ասել են, որ «ձեր մյուս տղերքը արդեն տուն են գնացել։ Դուրս են եկել տեղամասից, տեղյակ ենք, որ պետք է գաք, տուն գնաք, պետք է ռուս խաղաղապահները այստեղից ձեզ տանեն»։ Ավելի ուշ արդեն ասել են, թե ռուսները չեն կարող գալ, եւ իրենք պետք է ուղեկցեն հայ զինվորներին ռուս խաղաղապահների մոտ ու, անվտանգությունից ելնելով առաջարկել են թողնել զենքերն ու հեռախոսները, որոնք խոստացել էին վերադարձնել, իբր, ռուսների մոտ հասցնելուց հետո։

Բանակցություններն ավարտվեցին 62-ի ձեռքերի շղթայմամբ

Ըստ ականատեսի՝ տարածքում մութ էր՝ ժամը 10-11-ի սահմաններն էր, երբ հասել էին այդ տեղամաս։ Նկատել են վառվող կրակներ, որ հակառակորդի թիվը ավելին է, մոտ մեկ գումարտակ։

«Գումարտակը ունենում է 300-ց ավելի զորք։ Չես կարող մթության մեջ հաշվել, չհաշված այն, որ վերևում դիտարկումներ էին կատարվում, զգացել ենք, որ շրջափակման մեջ ենք ու ճանապարհ չունեինք դուրս գալու։ Միակ ելքը կամ բանակցություններով մեզ հանձնեին ռուսին, կամ սպանեին, ուրիշ տարբերակ չունեինք։ Զենքերը թողել ենք տեղում, գնացել կրակի մոտ, որոշ չափ սպասել ենք, տաքացել։ Ասացին, ռուսը այստեղ չի գալու, պետք է տանենք ուղեկցենք... »,- գերեվարման պատմությունը ներկայացնելով հիշում է Սոկրատը։

Ադրբեջանցիները, որոնց մոտ արդեն գտնվում էին 62 անզեն զինծառայողները, պնդել են, որ դիմադրություն չպետք է լինի, եթե ինչ-որ բան նկատեն՝ 2-3 հոգու կսպանեն, ապա գիշերով նրանց տարել անհայտ ուղղությամբ։

«Ձեռքներս կապած էր, ոչ մի բան չես կարող անել՝ զենք էլ չունես։ Ուղեկցել են, տարել Լիսագորի մոտ ինչ-որ գոմեր կար, այնտեղ, պահել մինչև առավոտ։ Այնտեղից ուղեկցել են, ասել, որ «ճանապարհը անցանելի չէ, որ ռուսը գա, ձեզ նորից ուղեկցում ենք»։ Այդտեղից հասկացել ենք, որ ինչ-որ բան այն չէ ՝մեզ ուղեկցող զորքերն ավելանում էին։ Երբ հասել ենք ինչ- որ գյուղ, հասկացել ենք, որ տուն չենք գնում, մեզ ռուսին չեն տալիս։ Նստել ենք Կամազները ու մեզ տարան Բաքու»։

Գերությունից վերադարձածի խոսքով, ճանապարհին ժամանակ կար սնունդ ու ջուր էին իրենց առաջարկում, ժամանակ կար՝ ոչ։ Ամբողջ քայլելու ընթացքում նրանց նաև տեսանկարահանում էին, ներկայացնում միայն այն, ինչ պետք է։ Իրենց ուղեկցող զորքը մեծաքանակ էր ու պարբերաբար փոփոխվում էր։

«Ադրբեջանցիները նկարում էին մեզ։ Չէին նկարում իրենց զորքին։ Բացի մեզ ուղեկցող զորքից, ամեն մեկիս երկու-երեք հոգով ուղեկցում էին, չհաշված դեմից, հետևից ու կողքերից ուղեկցող զորքը։ Չհաշված անտառների մեջ սպասում էին, մեզ միանում էին զորքեր, մինչև հանդիպելը ու մեզ Բաքու տանելը։ Իմ կարծիքով, եթե մենք նստեինք մեքենա սկզբից, ինչ-որ տեղամասով պետք է անցնեինք, որտեղ ռուսն էր գտնվելու։ Եթե ռուսը մեզ տեսներ՝ պետք է հարցներ՝ ո՞վքեր են այս մարդիկ ու կպարզվեր։ Իրենք ուզենային, կարող էին ավտոներով տանել, բայց իրենց ձեռք չէր տալիս։ Պետք է ինչ – որ տեղ հասցնեին, որ նոր այնտեղից արդեն տանեն»։

Ոչ մեկին չեմ ցանկանա այն ապրումները, ինչ ես եմ ունեցել

Գերությունից վերադարձածը նաև անդրադարձել է շահարկումներին, որ 62 հոգին գերեվարվել են 7-8 ադրբեջանցու կողմից։ Պնդում է՝ Ջրականում մարտերին մասնակիցները չէին կարող գիտակցված հայտնվել գերության մեջ։

«Հիմա հայտնում են, իբր, մենք 7-8 հոգու ենք գերի ընկել։ Ո՞նց կարա տենց բան լինի։ Մինչև Հադրութ հասնելը եղել ենք Ջաբրայիլում, կռվել ենք 15 օր, տեսնելով դա, մենք ո՞նց կարող էինք գիտակցված գերի ընկնել։ Նման փաստարկներ չկան։ Եթե ես իմանայի, որ գերի եմ ընկնելու՝ չէի գնա։ Փաստարկներին, որ ասում են՝ ինչո՞ւ են գերի ընկնում, լուչշը սպանեին իրենց, ես իմ անունից կասեմ՝ եթե մարդը գիտակցեր, որ գերի է ընկնում, գերի չէր ընկնի, այսօր ոչ մեկին ձեռք չի տալիս ընկնել գերի ու հայտնվել թշնամու ձեռքի տակ։ Ինչ -որ ես եմ տեսել, ինչ ապրումներ ես եմ ունեցել, ոչ մեկին չեմ ցանկանում։ Փառք Աստծո, այսօր եկել տուն ենք հասել»։

Հայրենադարձված գերին պնդում է՝ ապատեղեկատվությունը շատ է ու խորհուրդ է տալիս մարդկանց, առանց տեղյակ լինելու իրողություններին, իրենց ֆեյսբուքյան էջերում «լավ տղու տեղ իրենց չդնեն», քանի որ ոչ ոք չի տեսել այն, ինչ գերեվարվածներն են տեսել։ Ասում է ՝ պատերազմի թեժ կետում բոլորն էլ 15 օր մարտնչել են, ինքը անձամբ կամավոր է եղել, իսկ պատերազմի ավարտից հետո, եթե վախկոտ լինեին, դիրքեր չէին բարձրանա։

«Եթե վախկոտ լինեի՝ չէի գնա։ Այսօր մարդկանց խոսակցություններ կան, չես էլ ուզում ամեն մեկին պատասխան տաս, որ էսօր մարդիկ տունը պառկած քնած են եղել անկողնում, բայց մեր տղերքի պես մարդիկ գնացել, կռվել են, որ իրենք հանգիստ քնեն։ Այստեղ կա երեք կողմի հարց՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի։ Ինչո՞ւ մենք ռուսի մոտով անցանք ու գերի ընկանք, որ ռուսը տեղյակ էր որ հողերը պետք է հանձնեն, ինչի՞ մեզ էդ տեղամաս տարան, կամ եթե ՀՀ-ն գիտեր, որ հանձնելու են, ինչո՞ւ այդպես եղավ։ Ինչու Ադրբեջանը, իմանալով, որ պայմանագիր կա, մեզ տարավ ու չտվեց մեր կողմին»,- ասել է Սոկրատը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հետաքրքրում են բոլորին ու հուսանք, որ երբեւէ դրանց պատասխանը կստանանք։