Ռայոլա. Անհնար է Պոգբային տեսնել «Բավարիայում», նրանք այդպիսի աշխատավարձ չեն վճարում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան բացառել է, որ իր հաճախորդը կտեղափոխվի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»։
«Պոգբան «Բավարիայո՞ւմ»։ Դա անհնար է, նրանք այդպիսի աշխատավարձ չեն վճարում։ Ես շատ առաջարկներ ունեմ Պոգբայի վերաբերյալ։ «Մանչեսթեր Յունայթեդն» էլ առաջարկ ունի պայմանագրի երկարաձգման հարցով։ Տեսնենք, թե որ տարբերակը կլինի լավագույնը Պոգբայի համար»,- Մինո Ռայոլայի խոսքը մեջբերում է գերմանական Sport1-ը։
28-ամյա Պոգբան 2016-ին Թուրինի «Յուվենտուսից» 105 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը