Ինչո՞վ են վտանգավոր յուղազերծ մթերքները
Յուղազերծ մթերքները՝ հակառակ տարածված կարծիքի, վնասակար են։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Սվետլանա Զելենցովան (Ռուսաստան)։
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ յուղազերծ մթերքնեի մեծ մասը պարունակում է համի ուժեղացուցիչներ, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար։ Դրանցից են օսլան, հիդրոգենացված բուսական ճարպերը, բուրավետիչները, գունավորիչները եւ այլ միացություններ։
«Որքան ավելի շատ է մթերքը մշակվում արդյունաբերական ճանապարհով, այնքան ավելի քիչ օգտակար է եւ հաճախ ավելի կալորիական»,-ասել է Զելենցովան։
Սննդաբանը հիշեցրել է, որ ճարպերն անհրաժեշտ են մարդու օրգանիզմին։ Եթե սննդակարգում նկատվում է ճարպերի պակաս եւ գերակշռում են ածխաջրերը, դա ժամանակի ընթացքում կառաջացնի նյութափոխանակության բազմաթիվ խնդիրներ: Բացի այդ, ճարպերի կրճատման ժամանակ օրգանիզմը ստանում է ավելի քիչ ճարպալուծվող վիտամիններ, ինչպիսիք են D, A, E: Կալցիումի կլանման համար անհրաժեշտ են նաեւ ճարպեր, որոնց պակասը նույնպես հղի է առողջական խնդիրներով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից