Դեմիրթաշը հակադարձել է Էրդողանին. Միտինգ անենք, ով մի մարդ ավելի պակաս հավաքի, թող թողնի քաղաքականությունը
Արդեն 5 տարի կալանքի տակ գտնվող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին նախագահ Սելահաթին Դեմիրթաշը Էրդողանի՝ իրեն ուղղված հայտարարությանը հետաքրքիր ձեւով է արձագանքել։
Սելահաթին Դեմիրթաշը Twıtter—ի իր էջում գրել է. Ես 2 ժամով բանտից գամ եւ միայն բարձրախոսով գամ Ստամբուլի Յենիքափըի հրապարակ եւ հաջորդ օրը դու հանրահավաք արա քո ամբողջ պետական ռեսուրսով։ Ով թեկուզ մի մարդ պակաս հավաքի, թող քաղաքականությունը թողնի»։

















































