Սա բացառիկ հնարավորություն է
Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է.
«Երեք տասնամյակ առաջ՝ 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին, Արցախում բնակվող հայը փաստեց իր առաջին հաղթանակը՝ անցկացնելով Անկախության հանրաքվե և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակեց անկախ: 2021 թ.-ի դեկտեմբերի 10-ին, բզկտված, խեղված, ծանրագույն վիճակում ենք, սակայն մեր որդեգրած գաղափարից չենք ընկրկում: Վաղը Մարտունի և Գիշի համայնքներում ՏՒՄ ընտրություններ են: Սա բացառիկ հնարավորություն է աշխարհին ցույց տալու, որ անցած երեսուն տարիների ընթացքում կայացել է Արցախի Հանրապետությունը:
Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրություններին և փաստել, որ ոչ-ոք և ոչ մի ուժ չի կարող մեզ զրկել մեր ինստիտուցիոնալ իրավունքից և մենք ի զորու ենք իրացնել այն: Առավել քան վստահ եմ, որ ընտրությունների միջոցով չենք պառակտվելու և չենք մնալու «պետականության փլատակների» տակ: Խաղաղություն՝ Արցախի Հանրապետությանը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը