Ալեն Սիմոնյանի հետ հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատներից 10 հոգի
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի՝ այդ թվում զինծառայողների մայրեր:
Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում:

















































