ԱԺ երեք պատգամավոր կալանավորված է՝ առանց անձեռնամխելիության հաղթահարման. սա անարգանք է խորհրդանի և սահմանադրության նկատմամբ.Վարդևանյան
Այսօր ԱԺ երեք պատգամավոր կալանավորված է: Սա, կարծում եմ, ամենամեծ, տիտանական մասշտաբի անարգանք է խորհրդարանի նկատմամբ: ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և հավելեց.
«Այդ երեք պատգամավորներն այսօր ոչ թե ԱԺ-ում կամ գործուղման են, այլ՝ Վարդաշեն ՔԿ-ում՝ առանց պատգամավորական անձեռնամխելիության հաղթահարման, սա անարգանք է նույնիսկ սահմանադրության նկատմամբ, սրանից բարձր անարգանք ես չեմ պատկերացնում»,-ասաց Վարդևանյանը:

















































