Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Կառավարությունը գումար է հատկացնում ակնահաճո, բայց մարտահրավերները չլուծող ծրագրերի իրականացմանը. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը ներկայացրել է վերլուծություն 2022 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

2022թ․ համար ՀՀ կառավարությունը կանխատեսել է 7%, իսկ «բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում»՝ 9% տնտեսական աճ։ Կանխատեսվող տնտեսական աճը, ի թիվս այլ միջոցառումների, կառավարությունը նախատեսում է իրականացնել տնտեսական ներուժի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով, մասնավորապես․

· պետական ներդրումներ ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում,

· գործարար միջավայրի բարելավում,

· տեխնոլոգիական առաջընթացի ապահովում,

· տնտեսության արտահանելի հատվածի և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունների իրականացում։

Կառավարությունը նաև հայտարարում է, որ «գործարար միջավայրի բարելավման արդյունքում կավելանան ներքին և օտարերկրյա միջոցներով ֆինանսավորվող մասնավոր ներդրումները»։

Կառավարության հաշվարկները խնդրահարույց են․ չհիմնավորված լավատեսական կանխատեսման նպատակը զուտ քաղաքական է և միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը և անհաջող փորձ է արցախյան 44 օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես «նոր հնարավորությունների դարաշրջան»։

Մինչև հաջորդ տարվա կանխատեսումներին անցնելը համառոտ կերպով անդրադառնանք 2021 թ․ տնտեսական արդյունքներին։

1. Նախնական տվյալներով 2021 թ․ 3-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է ընդամենը 2,66%։

2. 3 եռամսյակի կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը (2021 թ․ հունվար-սեպտեմբերը 2020 թ․ հունվար սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 4,4%։ Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 0,7%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 1,5 %-ով։ Աճն ապահովել են շինարարությունը, առևտուրն ու ծառայությունները, այսինքն՝ հիմնականում ոչ արտահանելի ճյուղերի հաշվին։ Գյուղատնտեսությունում անկումն ավելի մեծ չէ, քանի որ ձկնորսությունն աճել է 3,3%-ով։ 10 ամիսների կտրվածքով ՏԱՑ աճի տեմպը դանդաղել է կազմելով ընդամենը 4,3%։ Ընդ որում, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը ՏԱՑ հաշվարկի մեջ ներառված չէ (ներառվում է միայն եռամսյակային հաշվետվություններում)։

3. Հաշվի առնելով վերոգրյալն, ինչպես նաև պետական կապիտալ ծախսումների և մասնավորի կողմից կապիտալ ծախսումների ցածր մակարդակը (այս հարցին կանդրադառնանք ստորև), կառավարության կողմից հայտարարված սպասվող 6,5%-անոց տնտեսական աճն իրատեսական չենք համարում։ Այդ ցուցանիշին չեն հավատում ո՛չ կառավարությունում, ո՛չ կենտրոնական բանկում։

4. 2017-2021 թթ․ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ իրական աճի միջին արժեքը կազմել է 3,88%: Իհարկե, այս ցուցանիշի վրա էական ազդեցություն է ունեցել 2020 թ․ 7,4% տնտեսական անկումը։ Փորձագիտական գնահատումներով մեր երկարաժամկետ տնտեսական աճի պոտենցիալը 3,5 – 4,5%-ի կարգի է։ Կենտրոնական բանկի գնահատականներով մեր երկարաժամկետ աճի պոտենցիալը 3,5%։ Այս դեպքում հարց կառաջանա, թե ավելի բարձր տնտեսական աճ ինչպես է արձանագրվել նախորդ տարիներին (2020 թ․ չհաշված)։ Նշեմ, որ 2019 թ․ 7,6% տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և ծառայությունների աճով (5,4%)։ Ակնհայտ է, որ «աճն» արձանագրվել է մանրածախ առևտրում ստվերի կրճատման արդյունքում, ինչն, իհարկե, դրական երևույթ է, սակայն իրական աճ չէ։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը իր հայտնի 100 փաստերի ընդհատված սերիալում պարբերաբար նշում էր ՀԴՄ կտրոնների թվի աճի մասին։ Երևի նկատել եք, որ 100 փաստերի սերիալն էլ չկա, չկա նաև այն ռեստորանը, որտեղ Փաշինյանին ՀԴՄ կտրոն չէին տվել, չկա նաև Քարվաճառը, որտեղ գտնվում էր այդ ռեստորանը։

Աղյուսակ 1 ՀՆԱ աճ5. Տնտեսությունը դեռևս չի վերադարձել 2019 թ․ մակարդակին։ Մեկ տարվա ընթացքում երկարաժամկետ պոտենցիալից 55-75%-ով բարձր (3,0-3,5 տոկոսային կետով) տնտեսական աճն իրատեսական չէ, մանավանդ հաշվի առնելով, պատերազմի ժամանակ տնտեսական պոտենցիալի կորուստը չի վերականգնվել, աշխարհաքաղաքական, անվտանգային և ներքաղաքական ռիսկերը ոչ միայն չեն նվազել այլև ահագնացել են, իսկ պղնձի գների շուրջ անորոշությունը պահպանվում է։ Ուրբաթ օրվա դրությամբ Լոնդոնի մետաղական բորսայում պղնձի պայմանագրային գներն անկման միտում են ցուցաբերում։

Գծապատկեր 1 Պղնձի գնի կանխատեսումներ6. Այսօրվա դրությամբ այս տարվա պատկերն ամբողջացնենք նաև գնաճի մասին համառոտ ակնարկով։ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 3-րդ եռամսյակում 12-ամսյա գնաճը (2021թ. սեպտեմբերը 2020թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 8,9% (2021թ. նոյեմբերը 2020թ. նոյեմբերի նկատմամբ՝ 9,6%):

Աղյուսակ 2 12 ամսվա գնաճԱնդրադառնանք 2022թ․ պետական բյուջեի վերաբերյալ որոշ ասպեկտներին։

7. 2021 թ․ հոկտեմբերի Արժույթի միջազգային հիմնադրամը 2021 թ․ համաշխարհային տնտեսության աճի տեմպի կանխատեսումը 6,0%-ից իջեցրել է մինչև 5,9%, իսկ 2022 թ․ կանխատեսումը 4,9% է։ Այսինքն, եկող տարի համաշխարհային տնտեսական աճը դանդաղելու է։

8. Համաձայն բյուջեի նախագծի 1․32 գծապատկերի իրական ՀՆԱ կանխատեսման հավանականությունների բաշխումը շեղված է դեպի 7%-ից ցածր արժեքներ։

Գծապատկեր 2 Իրական ՀՆԱ աճի կանխատեսման հավանականությունների բաշխումը (2022 թ․ Պետ բյուջեի նախագիծ)Աղյուսակային ներկայացումից ավելի ակներև է, որ 7%-ից ցածր աճի հավանականությունն ամենամեծն է։

Աղյուսակ 3 Իրական ՀՆԱ աճի կանխատեսման հավանականությունների բաշխումըՉնայած ըստ ֆինանսների նախարարության կանխատեսումների, ամենամեծ հավանականությունն ունի 5-7% տնտեսական աճը, սակայն որևէ կերպ չի կարելի պնդել, որ այդ միջակայքի վերին սահմանային արժեքն ամենահավանականն է։ Գծապատկերի և աղյուսակի տրիվիալ վերլուծությունը հուշում է, որ ամենահավանական արժեքը պետք է լինի 5,5-6%-ի շրջակայքում։

9. Կենտրոնական բանկի կանխատեսումները շատ ավելի համեստ են։ 3-րդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ տնտեսական աճի կանխատեսումներն ունեն հետևյալ պատկերը։

Գծապատկեր 3 Տնտեսական աճի ԿԲ կանխատեսումը

10. Հավելենք, որ Հայաստանի համար Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի աճի կանխատեսումները 2022 թ․ համար ավելի համեստ են քան կառավարության կանխատեսումները, համապատասխանաբար՝ 4,5 և 4,3%։

11. Կառավությունն ակնկալում է, բարձր տնտեսական աճ ապահովել մեծացնելով պետական կապիտալ ծախսերը՝ հիմնականում ճանապարհաշինություն և ջրամբարաշինություն։ 2022 թ․ համար կառավարությունը բյուջետավորել է 346,5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ (ՀՆԱ 4,4%)՝ մոտ 120 մլրդ դրամով ավելի քան 2021 թ․ ճշգրտված պլանը։

Կապիտալ ներդումներ կատարելու ՀՀ կառավարության ունակությունը խիստ կասկածելի է․ կառավարությունը խրոնիկ կերպով թերակատարում է կապիտալ ներդրումների իրականացումը։ 2017-2021 թթ․ կապիտալ ծախսերը պլանավորված են եղել միջինում 207,6 մլրդ ՀՀ դրամ։ Հինգ տարվա կտրվածքով միջին կատարողականը կազմել է 78% (2021 թ․ 9 ամիսների կատարողականը կազմել է 68,3%։ Հաշվարկների համար, որպես տարվա կատարողական ընդունվել է այդ թիվը)։ 2018 և 2019 թթ․ կապիտալ ծախսերի կատարողականը, համապատասխանաբար, կազմել է 74% և 73,5%։ Այսպիսով, միջինում, տարեկան կատարվել է 163 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ծախս (տե՛ս Աղյուսակ 3)։ Փաստորեն, պլանավորում է կատարել 346,5 մլրդ դրամի կապիտալ ծախս, ինչն ավելի քան կրկնակի ավել է, քան հինգ տարիների միջին արժեքը։

Որպես կապիտալ ծախսերի թերակատարման հիմնական պատճառ նշվում է գնումների գործընթացի սխալ կազմակերպումը, այսինքն՝ վատ կառավարումը։ Սակայն, որևէ գնահատական չկա, արդյոք երկրում առկա մարդկային (ներառյալ մասնագիտական) և նյութական (մեքենա սարքավորումներ և հումքային բազա) ռեսուրսները բավարար են նման ծավալի շինարարություն իրականացնելու համար։

Աղյուսակ 4 Կապիտալ ծախսերԿապիտալ ծախսերի ամենացածր կատարողական 2021 թ․ 3 եռամսյակների ապահովել են հետևյալ գերատեսչությունները․

Աղյուսակ 5 Կապիտալ ծախսեր

Ընդ որում, պետական ընթացիկ ծախսերի կատարողականն ավելի բարձր է քան կապիտալ բյուջեի կատարողականը՝ 92,8%։ Օրինակ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդհանուր կատարողականը 73,1% է։ Նշենք, որ աշխատավարձի ինը ամսվա բյուջեն կատարված է 96,2%-ով, արտասահմանյան պաշտոնական գործուղումների բյուջեն՝ 99,9%-ով։ Փոխարենը, «Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման» ծախսերը կազմել են 545.7 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 44%-ը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջոցներն օգտագործվել են «ըստ անհրաժեշտության»: Հարց է առաջանում․ «իսկ ինչու՞ եք շուրջ 1,5 անգամ ավել գումար բյուջետավորել, եթե այդքան անհրաժեշտ չէր»։ Պատասխանն ակնհայտ է․ որ շեփորահարեն թե ինչքան շատ փող են ուղղում մարզերի զարգացմանը։ Արդյունքում, այլ ոլորտի ծախսերի համար, օրինակ՝ պաշտպանության, այլևս գումար չի բավարարել։ Իսկ միգուցե՞ մարզերի զարգացման համար անհրաժեշտ էր հենց այդքան գումար կամ նունիսկ ավելին, բայց իշխանություններն ապիկար են գտնվել անհրաժեշտ ծրագրերն իրականացնելու համար։

12. Կապիտալ ներդրումներ կատարելու ունակությունից բացի, անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդ ներդրումների արդյունավետությանը։ Կառավարությունը, որպես արտաքին օժանդակություն, նախատեսում է ներգրավել 229,1 մլրդ դրամի վարկ։ Վարկի գումարը ներդրվելու է կապիտալ շինարարության մեջ այն ակնկալիքով, որ այն կմեծացնի տնտեսության աճի պոտենցիալը։ Սակայն, ներդրումների տնտեսական արդյունավետության որևէ հաշվարկ ներկայացված չէ, հայտնի չէ արդյոք ներդրումներն իրենց կարդարացնեն, թե՞ կավելացնեն արտաքին պարտքը, առանց այդ պարտքը սպասարկելու միջոցներ ստեղծելու։ Կան էական ռիսկեր, որ Հայաստանը կարող է հայտնվել «ենթակառուցվածքային պարտքային ծուղակում»։

13. Չնայած գործարար միջավայրի բարելավումը կառավարությունը հռչակել է որպես գերակայություն և նաև այդ հանգամանքով է պայմանավորում տնտեսության աճի բարձր տեմպերը, սակայն բյուջեի նախագծում հստակ չի ներկայացվում, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկվելու և դրանք տնտեսական ինչ արդյունք են ունենալու։ Փաստենք, իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորած իրար հաջորդող կառավարությունների գործունեության արդյունքում ներդրումների ծավալն էապես նվազել է։ Մասնավորապես, 2021 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 42,8 մլն ԱՄՆ դոլար։ Զուտ միջազգային ներդրումային դիրքը 2021 թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է – 10,9 մլրդ ԱՄՆ դոլար։ Համեմատության համար՝ 2018թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ, երբ պրն․ Փաշինյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը, այն կազմել է – 9,05 մլրդ, իսկ 2020 թ․ նույն ժամանակահատվածի դրությամբ՝ - 10,2 մլրդ ԱՄՆ դոլար։ Ակտիվներում օտարերկրյա ուղղակի ներդրումներ 2021 թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել են 518 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 և 2018 թթ․ նույն ժամանակահատվածի դրությամբ համապատասխանաբար՝ 547,7 և 677,7 մլն ԱՄՆ դոլար։

14. Էապես նվազել են նաև հիմնական միջոցներում ներդրումները։ 2018-ից ի վեր մասնավոր ընկերությունների ներդրումների ծավալները նվազում են։ Ակնկալվում է, որ 2021 թ․ հիմնկանում միջոցներում մասնավոր ընկերությունների ներդրման իրական աճը կկազմի ընդամենը 0,6%։ Ամենևին ընկալելի չէ կառավարության կանխատեսումը, որ մասնավոր ընկերությունների ներդրումները շեշտակի աճ կարձանագրեն և 2022 թ․ կկազմեն 15,6%: Նմանապես, արժանահավատ չեն կառավարության սպասումները, թե հիմնական միջոցներում պետական ներդրումների իրական աճը կկազմի 46,2%:

Աղյուսակ 6 ՀՆԱ ծախսային բաղադրիչների իրական աճերը, %

15. Այն որ ներդրումները չեն հորդում, բիզնեսը խուսափում է կապիտալ ծախսումներ կատարելուց վկայում է ևս մի շատ կարևոր հանգամանք։ 2021 թ․ հոկտեմբերի 31-ի դրությամբ ռեզիդենտ մասնավոր ձեռնարկությունների դրամային ցպահանջ ավանդները (ներառյալ հաշիվները) աճել են 40%-ով, ժամկետային ավանդները՝ 32%-ով: Հոկտեմբերի վերջի դրությամբ համապատասխանաբար կազմում են 316,45 մլրդ և 115,73 մլրդ դրամ։ Արտարժութային ցպահանջ ավանդներն աճել են 34%-ով, ժամկետային ավանդները նվազել են 1%-ով, համապատասխանաբար կազմելով 224,15 և 63,9 մլրդ դրամ։ Այսինքն, մասնավոր ձեռնարկությունները գերադասում են ավելի քան 720 մլրդ դրամ պահել բանկերում, որից 432 մլրդ դրամը՝ եկամուտ չապահովող հաշիվների վրա, քան ներդնել Հայաստանի տնտեսության մեջ։

16. Թեև արտահանման խթանումը հայտարարվել է 2022 թ․ առաջնահերթություններից ու տնտեսական աճի խթաններից մեկը, արտաքին առևտրի ոլորտը վատթարացման միտումներ է ցույց տալիս։ ՀՀ կառավարության գնահատականներով 2022 թ․ ընթացիկ հաշվի դեֆիցիտը և ապրանքների և ծառայությունների հաշվեկշիռ դեֆիցիտը համապատասխանաբար կավելանան 88% և 24%-ով, համապատասխանաբար կազմելով -455,6 մլն և -1,657 մլրդ ՀՀ դրամ։ Կդանդաղի արտահանումների աճը՝ 20,2%-ից ընկնելով մինչև 16,6%, ներմուծումները ծավալը կավելանա՝ 16,7%-ից 18,3%։ Էապես կդանդաղի դրամական փոխանցումների աճի տեմպը՝ 34,5%-ից 5%։

Այսինքն, արտահանումն առաջնահերթություն հռչակած կառավարությունն ինքն է ընդունում, որ արտաքին առևտրի ոլորտում իրավիճակը 2022 թ․ վատթարանալու է։ Ուստի դարձյալ ընկալելի չէ կառավարության լավատեսությունը։

Աղյուսակ 7 Արտաքին հատված

Պետական պարտքի մասին։

17. ՀՀ 2022թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կկազմի 4,509 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 64.1%-ը, իսկ 2022 թվականի տարեվերջին այն կկազմի 5,029 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 63.9%-ը: Արտաքին պարտքը, համապատասխանաբար, կկազմի 3,3 տրլն և 3,56 տրլն դրամ։ 2021 թ, 3-րդ եռամսյակի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 4․369,8 տրլն ՀՀ դրամ (9.038,1 մլրդ ԱՄՆ դոլար)։

18. 2020 թ․ հաստատված պետական բյուջեով նախատեսվում էր հավելյալ պարտք ներգրավել ներքին ռեսուրսներից, սակայն փետրվարի 2-ին փետրվարի 2‑ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.875% տեղաբաշխման եկամտաբերությամբ արտարժութային պետական պարտատոմսեր։ Ընդ որում, ՀՀ 2021 թվականի վերանայված պետական բյուջեի համաձայն, պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը արտարժութային պետական պարտատոմսերի հաշվին նախատեսվել էր 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով (241.9 մլրդ դրամ): «Հավելյալ 250 մլն ԱՄՆ դոլարի արտարժութային պարտատոմսերի թողարկումն արդյունք էր կապիտալի միջազգային շուկայում ձևավորված բարենպաստ միջավայրի, թողարկվող պարտատոմսերի նկատմամբ բարձր պահանջարկի ու պարտատոմսերի ցածր եկամտաբերության և նպատակ է ունեցել բարձրացնել պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման հնարավոր ռիսկերի կառավարելիության աստիճանը, ինչպես նաև նպաստել վճարային հաշվեկշռի արտաքին հատվածի կայունությանը: Արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված ավելցուկային գումարը (136.8 մլրդ դրամ) ուղղվել է կայունացման դեպոզիտային հաշվի համալրմանը:»

Աղյուսակ 8 ՀՀ պետական պարտքը19. Արտաքին նպատակային վարկերի կատարողականը պլանավորվածից ցածր է։ Նշենք, որ, վարկերի տոկոսներն ավելի ցածր են, քան պարտատոմսերինը։ Արտաքին վարկերը, ի տարբերություն պարտատոմսերի, թիրախային են և կարող են ուղղվել միայն սահմանված ծրագրերի իրականացմանը։

Աղյուսակ 9 Արտաքին վակեր

20. 2021 թ․ պետական բյուջեի պակասուրդը նախապես նախատեսված էր ֆինանսավորել ներքին ռեսուրսներից։ Սակայն, փետրվարի 2-ին տեղաբաշխվեցին արտարժույթով գնանշված պարտատոմսեր՝ 750 ամն դոլար գումարով։ Փաստորեն, նպատակային վարկերի փոխարեն պետությունը որոշեց դեֆիցիտը ֆինանսավորել «ազատ» պարտատոմսերով։ Ընդ որում, թողարկվել է ավելի շատ պարտատոմս քան նախատեսված էր։ Ավել թողարկվածը փոխանակվել է դրամի և ուղղվել կայունացման դեպոզիտային հաշվի համալրմանը։ Սա ոչ այլ ինչ է, քան դրամի փոխարժեքի կայունացման փորձ։ Ավել ներգրավված գումարը չի ուղղվել տնտեսության զարգացմանը։ Գանձապետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.06%, ավելի թանկ քան նույն ժամկետայնությամբ ու արտարժույթով բանկային ավանդները։ Այսպիսով, պետությունը դրամով և արտարժույթով պարտք է ներգրավում, որն ամբողջությամբ չի ծառայում տնտեսական աճին։

21. Ավելացնենք, որ եկամուտների ծրագրի գերազանցմամբ և ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով պայմանավորված ներքին աղբյուրներում գրանցվել է բյուջեի ազատ միջոցների՝ նախատեսվածից ավել աճ, որը ծրագրված 47.3 մլրդ դրամի փոխարեն կազմել է 232.9 մլրդ դրամ։

22. Ամփոփենք․կառավարությունը մեծացնում է պարտքի բեռը, մարդկանցից, բիզնեսից, գումար է հավաքում, բայց չի կարողանում օգտագործել տնտեսության զարգացման վրա։

Անդրադառնանք 2022 թ․ բյուջեի սպասվող եկամուտներին և պլանավորված ծախսերին։

23. Համաձայն ՀՀ կառավարության կանխատեսումների, 2022 թ․ պետական բյուջեի եկամուտները կկազմեն մոտ 1,95 տրլն դրամ (որից հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 1,84 տրլն․ դրամ), 2021 թ․ սպասվող 1,65 տրլն դրամի դիմաց (որից հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 1,58 տրլն․ դրամ)։ 2022 թ․ եկամուտների սպասվող աճը նախորդ տարվա նկատմամբ կկազմի 17,5%՝ մոտ 290 մլրդ դրամ (հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը՝ 16.6%՝ 263 մլրդ դրամ): Նախորդ հինգ տարիներին հարկային եկամուտների միջին աճը կազմել է 9,68%, հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը՝ 10,08%։ Այսինքն՝ կառավարությունն ակնկալում է ոչ միայն աննախադեպ ծավալի պետական եկամուտ, այլև եկամուտների ռեկորդային աճ։

Աղյուսակ 10 Պետական եկամուտներ ու եկամուտների աճԳծապատկեր 4 Պետական եկամուտներ ու եկամուտների աճ

24. Հարկ է նշել, որ կառավարությունն ակնկալում է, որ այս տարի հարկային եկամուտների հարաբերությունը ՀՆԱ նկատմամբ կհասնի իր պատմական առավելագույն արժեքին՝ 23,4%։ Ընդհանուր եկամուտներ հարաբերությունը ՀՆԱ նկատմամբ ակնկալվում է, որ կկազմի 24,7%։

25. Բարձր եկամուտների կանխատեսումը, ի թիվս այլ գործոնների, մեծամասամբ պայմանավորված է տնտեսական աճի ոչ իրատեսական կանխատեսմամբ, ուստի չի կարող իրատեսական լինել։

26. Կառավարությունն ակնկալում է 2022 թ․ բյուջեի ծախսերը 2021 թ․ հաստատված ծախսերի համեմատ ավելացնել 18,3%-ով (338,35 մլրդ դրամով)։ Կապիտալ ծախսերը կազմելու են ընդհանուր ծախսերի 16%-ը։ 2021 թ․ համեմատ 66,9 մլրդ դրամով (32%) աճելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվող բյուջեն, այն դեպքում որ նախարարությունը փաստացի ձախողել է 2021 թ․ կապիտալ ծախսերը։ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն ավելանալու է 27%-ով (8,7 մլրդ դրամով)։ Հիշենք, որ էկոնոմիկայի նախարարությունը նույնպես 2021 թ․ կապիտալ բյուջեն ձախողել էր։ Պաշտպանության նախարարության բյուջեն պլանավորվում է ավելացնել ընդամենը 11%-ով (33,7 մլրդ դրամով)։ Հավանաբար ՀՀ կառավարություն պատրաստվում է խաղաղության դարաշրջանին և առաջնորդվում է ՀՀՇական «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է սկզբունքով»։ Հիշարժան է նաև Հայաստան-Սփյուռք ծրագրի բյուջեի 54%-ով կրճատումը։

Եզրակացություն

2022 թ․ ՀՀ կառավարությունը կանխատեսում է 7-9% տնտեսական աճ։ Նշված տնտեսական աճն ապահովելու համար կառավարության կողմից նախատեսվող միջոցառումներն են․

· պետական ներդրումներ ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում,

· գործարար միջավայրի բարելավում,

· տեխնոլոգիական առաջընթացի ապահովում,

· տնտեսության արտահանելի հատվածի և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունների իրականացում։

Սակայն, կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, մինչ այժմ արձանագրած համեստ արդյունքներն ու էական ձախողումները հիմք չեն տալիս ենթադրելու, որ կառավարությունը կկարողանա ապահովել իր խոստացած տնտեսական աճը։

Տնտեսական աճի ոչ իրատեսական կանխատեսումը ոչ իրատեսական է դարձնում նաև բյուջետային եկամուտների թիրախային արժեքը։

Անվտանգային սպառնալիքներին ու սոցիալական դժվարություններին ընդառաջ կառավարությունը գերադասում է գումար հատկացնել ակնահաճո, բայց անվտանգային և տնտեսական մարտահրավերները չլուծող ծրագրերի իրականացմանը։