ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ
ՌԴ ՊՆ-ն այսօր անդրադարձել է երեկ ադրբեջանցիների կողմից Արցախի խաղաղ բնակչի սպանությանը։
«Դեկտեմբերի 3-ին հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել Մարտունու շրջանում:Միջադեպի ժամանակ ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ»,- նշվում է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվական շրջաբերականում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և դեպքի վայրում ԱՀ ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատանքի արդյունքում ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել մահվան դեպքի առթիվ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում