Գիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետը
Բրիտանացի գիտնականները, Scientific Advisory Group for Emergencies (SAGE)-ի մասնագետները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետը, հայտնում է LentaRu-ն։
Նրանց կարծիքով՝ COVID-19-ը առնվազն մինչեւ 2026 թվականը վտանգ կներկայացնի։ Իրենց եզրակացությունները նրանք ներկայացրել են կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«SARS-CoV-2-ը կշարունակի վտանգ ներկայացնել առողջապահական համակարգի համար եւ պատվաստումների ու տվյալների մոնիթորինգի միջոցով ակտիվ հսկողություն կպահանջի առնվազն հետագա հինգ տարիների ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Միեւնույն ժամանակ, մասնագետներն ընդգծում են, որ այդ ժամկետները կարող են աճել այն դեպքում, եթե պատվաստումների, համաճարակաբանական հսկողության եւ վարակի տարածման համաշխարհային զսպման միջոցառումները բավարար արդյունավետ չլինեն։
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ 5-10 տարվա ընթացքում շատ հավանական է, որ անհրաժեշտ կլինի պատվաստանյութերի եւ խթանիչների միջոցով պահպանել կոլեկտիվ իմունիտետը, ինչպես նաեւ կիրառել այլ միջոցներ (թեստավորում, օդափոխություն, հիվանդների մեկուսացում եւ այլն)՝ հիվանդության տարածումը վերահսկելու համար։
Գիտնականները նաեւ նշել են, որ Մեծ Բրիտանիայում, եվրոպական այլ երկրների համեմատ, COVID-19-ով հիվանդացության հետ կապված իրավիճակը կայունացել է երկրի բնակչության պատվաստումների շնորհիվ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից