Ամենավնասակար նախաճաշը. ի՞նչ չի կարելի ուտել առավոտյան
Ոմանք համոզված են, որ նախաճաշին կարելի է ուտել ամեն բան, քանի որ այն, ինչ ուտում եք, «ծախսվելու է» օրվա ընթացքում։ Սակայն սննդաբան Լաուրա Բուրակը (ԱՄՆ) պնդում է, որ նախաճաշի որոշ տարբերակներ վնասակար են օրգանիզմի համար եւ վտանգավոր՝ կազմվածքի համար։
Ինչպես գրել է Eat This, Not That!-ը, նախաճաշի ամենավատ տարբերակները շաքարով հարուստ մթերքներն են, ինչպիսիք են փքաբլիթները, նրբաբլիթներն ու կեքսները:
Փորձագետի կարծիքով՝ շաքարի տեսքով «դատարկ կալորիաների» օգտագործումը կարող է հանգեցնել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի։ Միեւնույն ժամանակ, քաղցր նախաճաշում չկան օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներ եւ բջջանյութեր, ուստի հագեցվածության զգացումը շատ արագ անցնում է, եւ շատ շուտով կրկին ուտելու ցանկություն է առաջանում։
Որպես քաղցր թխվածքի այլընտրանք բժիշկն առաջարկում է նախաճաշին վարսակի շիլա ուտել եւ դրան սպիտակուցներ ավելացնել։ Նա առողջարար մթերքների շարքում ներառել է ավոկադոն, ձուն եւ ամբողջական հացահատիկային հացը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից