Դի Մարիա․ Մեսին տարբերվում է մյուսներից, նա միշտ պետք է լինի խաղադաշտում
ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարծիք է հայտնել փարիզյան թիմի հարձակման եռյակի՝ արգենտինացի Լիոնել Մեսիի, բրազիլացի Նեյմարի եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեի մասին։
«Նրանց միաժամանակ խաղադաշտ դուրս բերելն առաջին ցանկությունն է, քանի որ նրանք լավագույններն են։ Նրանք ունեն նվաճումներ, վիճակագրություն։ Այդ ամենը նրանց տալիս է կարգավիճակ։ Սակայն Մեսին տարբերվում է մյուսներից։ Նա լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում եւ պետք է միշտ լինի խաղադաշտում։
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ձգտում եմ 100 տոկոսով դրսեւորվել խաղադաշտում, որպեսզի արժանի լինեմ մեկնարկային կազմում մշտական տեղի։
Հասկանում եմ, որ Մեսիի, Նեյմարի եւ Մբապեի հետ նույն դիրքերում բարդ է մրցակցել։ Այդ պատճառով ես ձգտում եմ այլ գործառույթներ կատարել խաղադաշտում։ Մարզիչն է որոշումներ ընդունում, իսկ ես ընձեռում եմ հնարավորություններ»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 28-ին։ Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Սենթ Էթյենին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը